Շնաձուկը հարձակվել է ձեռքերը լվացող ձկնորսի վրա և նրան քարշ տվել ջուրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

Շնաձուկը հարձակվել է ձեռքերը լվացող ձկնորսի վրա և նրան քարշ տվել ջուրը

22:15 27.06.2023

ԱՄՆ-ում շնաձուկը հարձակվել է տղամարդու վրա, ով ձկնորսության ժամանակ ձեռքերը լվանում էր գետում։ Այս մասին հայտնում է Yahoo News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդայի Էվերգլեյդս ազգային պարկում։ Տղամարդը ձեռքերը լվանում էր գետում, երբ ջրի երեսին հայտնվել է շնաձուկը։ Գիշատիչը հարձակվել է ձկնորսի վրա, բռնել նրա ձեռքն ու քարշ տվել պղտոր ջրի մեջ։

Մյուս ձկնորսները, ովքեր գտնվում էին նավի վրա, գոռալով օգնության են շտապել տուժածին և կարողացել նրան հետ բերել նավի վրա: Դրանից հետո նրանք շտապօգնություն են կանչել ու լողալով հասել ափ։ Այնտեղ բնակիչները ձկնորսին առաջին օգնություն են ցույց տվել, իսկ ափ ժամանած բուժաշխատողները նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

23:19 07.08.2025

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը համաձայնության են եկել պահպանել կանոնավոր շփումները։ Այս մասին նշվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ նախարարների միջև հեռախոսազրույցից հետո։ «Պայմանավորվել է պահպանել կանոնավոր շփումներ», – հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։ «Նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող […] ...

Թեժ ծեծկռտուք՝ «Կոմո» – «Բետիս» ընկերական խաղում

23:09 07.08.2025

Թեժ ծեծկռտուք՝ «Կոմո» – «Բետիս» ընկերական խաղում

«Կոմո» – «Բետիս» ընկերական խաղում թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել: Խաղի ընթացքում «Բետիսի» ֆուտբոլիստ Ալվարո Վալյեսը հրել է մրցակցին՝ գնդակը խլելու համար, ինչից հետո երկու թիմերի խաղացողները հարձակվել են միմյանց վրա: Երկար ժամանակ վեճը չի դադարել, արդյունքում մրցավարը 2 կարմիր ու բազմաթիվ դեղին քարտեր է ցույց տվել ֆուտբոլիստներին: Real Betis v Como in a friendly […] ...

Ինչո՞վ է տարբերվելու «Թրամփի երթուղին» Զանգեզուրի միջանցքից

22:54 07.08.2025

Ինչո՞վ է տարբերվելու «Թրամփի երթուղին» Զանգեզուրի միջանցքից

Միջազգային մամուլը անդրադառնում է վաղը Սպիտակ տանը սպասվող իրադարձությանը: Նոր տեղեկություններ են տարածվում Փաշինյանի, Ալիևի ու Թրամփի ստրորագրելիք փաստաթղթի մասին: Հայտնի՞ է, թե կոնկրետ ինչ փաստաթուղթ է ստորագրվելու, ի՞նչ է իրենից ներկայացնում «Թրամփի երթուղի» նախագիծը, որին ակտիվորեն անդրադառնում են ԶԼՄ-երը, և արդյո՞ք ստորագրվելիք փաստաթղթում կլինի անդրադարձ Բաքվում պահվող հայ գերիների խնդրին: Այս հարցերին է «Հորիզոնի» […] ...

Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվել

22:39 07.08.2025

Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվել

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից հյուսիս-արևելք թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական պաշտոնյային։ Աֆրիկյան բժշկական հետազոտությունների և զարգացման հիմնադրամին (AMREF) պատկանող Cessna Citation 560 ինքնաթիռը Նայրոբիից դեպի Սոմալի էր ուղևորվում։ Թռիչքից կարճ ժամանակ անց այն սկսել է կորցնել բարձրությունը, բախվել կառուցվող շենքին, վնասել էլեկտրահաղորդման գիծը և հրդեհվել։ […] ...

Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասին

22:25 07.08.2025

Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասին

Օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ուկրաինայի և Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների ներկայացուցիչներին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին: Այս մասին հայտնել է Axios պորտալը։ Ըստ իր աղբյուրների՝ Ուիտկոֆը տեսակապի միջոցով խորհրդակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի պաշտոնյաների հետ՝ «նրանց պատմելու Պուտինի հետ իր հանդիպման մասին», որը […] ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

22:12 07.08.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...

BACK_TO_TOP