10:42 28.06.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:
Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածի մոտ 53-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում (մոտ 150 քմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է: Երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով:
Լարսի մասին․
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:43 07.08.2025
Որո՞նք են երեխաների վարքային խանգարումները: Ո՞ր դեպքում է, որ ծնողները պետք է անհապաղ մասնագետի դիմեն. պատասխանում է մասնագետըՈրո՞նք են երեխաների վարքային խանգարումները: Ո՞ր դեպքում է, որ ծնողները պետք է անհապաղ մասնագետի դիմեն: Ի՞նչ հոգեբուժական պաթոլոգիայի կարող են վերածվել ժամանակին չբուժված վարքային խանգարումները: Ինչպե՞ս տարբերակել մանկական կամակորությո՞ւնն ու պատանեկան քմահաճույքները հոգեբանական խանգարումից: Այս հարցերին են պատասխանում ու լուծումներ առաջարկում ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի մասնագետները: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:35 07.08.2025
Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոնԱրմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Արմենը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և մեկ ու կես միավորով առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://shorturl.at/JR9Mb ...
23:28 07.08.2025
Տարեցների ցերեկային կենտրոնների շահառուները մասնակցում են թվային տեխնոլոգիաների դասընթացինՏարեցների ցերեկային կենտրոնների շահառուները մասնակցում են թվային տեխնոլոգիաների դասընթացին։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:19 07.08.2025
Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներըՌուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը համաձայնության են եկել պահպանել կանոնավոր շփումները։ Այս մասին նշվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ նախարարների միջև հեռախոսազրույցից հետո։ «Պայմանավորվել է պահպանել կանոնավոր շփումներ», – հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։ «Նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող […] ...
23:09 07.08.2025
Թեժ ծեծկռտուք՝ «Կոմո» – «Բետիս» ընկերական խաղում«Կոմո» – «Բետիս» ընկերական խաղում թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել: Խաղի ընթացքում «Բետիսի» ֆուտբոլիստ Ալվարո Վալյեսը հրել է մրցակցին՝ գնդակը խլելու համար, ինչից հետո երկու թիմերի խաղացողները հարձակվել են միմյանց վրա: Երկար ժամանակ վեճը չի դադարել, արդյունքում մրցավարը 2 կարմիր ու բազմաթիվ դեղին քարտեր է ցույց տվել ֆուտբոլիստներին: Real Betis v Como in a friendly […] ...
22:54 07.08.2025
Ինչո՞վ է տարբերվելու «Թրամփի երթուղին» Զանգեզուրի միջանցքիցՄիջազգային մամուլը անդրադառնում է վաղը Սպիտակ տանը սպասվող իրադարձությանը: Նոր տեղեկություններ են տարածվում Փաշինյանի, Ալիևի ու Թրամփի ստրորագրելիք փաստաթղթի մասին: Հայտնի՞ է, թե կոնկրետ ինչ փաստաթուղթ է ստորագրվելու, ի՞նչ է իրենից ներկայացնում «Թրամփի երթուղի» նախագիծը, որին ակտիվորեն անդրադառնում են ԶԼՄ-երը, և արդյո՞ք ստորագրվելիք փաստաթղթում կլինի անդրադարձ Բաքվում պահվող հայ գերիների խնդրին: Այս հարցերին է «Հորիզոնի» […] ...