Բախվել են Mercedes-ն ու Opel Zafira-ն․ 4 վիրավորներից 3-ը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

Բախվել են Mercedes-ն ու Opel Zafira-ն․ 4 վիրավորներից 3-ը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ են

11:42 30.06.2023

Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Մասիս գյուղի գյուղապետարանի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Դավիթ Պ․-ի վարած Mercedes մակնիշի և 41-ամյա Հրանտ Մ.-ի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ջուլիետա Խ․-ն և 25-ամյա Էլեն Ռ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ։Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Դավիթ Պ․-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մասիսի բաժնում որպես համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, իսկ վիրավորներից Ջուլիետա Խ․-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում որպես պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ։ 2-ն էլ կոչումով կապիտան են։

Իսկ Էլեն Ռ․-ն ՀՀ ՆԳՆ Փրակարան ծառայության իրավաբան հրահանգիչ է, կոչումով՝ ավագ լեյտենանտ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն

23:35 07.08.2025

Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն

Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Արմենը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և մեկ ու կես միավորով առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://shorturl.at/JR9Mb ...

Տարեցների ցերեկային կենտրոնների շահառուները մասնակցում են թվային տեխնոլոգիաների դասընթացին

23:28 07.08.2025

Տարեցների ցերեկային կենտրոնների շահառուները մասնակցում են թվային տեխնոլոգիաների դասընթացին

Տարեցների ցերեկային կենտրոնների շահառուները մասնակցում են թվային տեխնոլոգիաների դասընթացին։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

23:19 07.08.2025

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը համաձայնության են եկել պահպանել կանոնավոր շփումները։ Այս մասին նշվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ նախարարների միջև հեռախոսազրույցից հետո։ «Պայմանավորվել է պահպանել կանոնավոր շփումներ», – հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։ «Նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող […] ...

Թեժ ծեծկռտուք՝ «Կոմո» – «Բետիս» ընկերական խաղում

23:09 07.08.2025

Թեժ ծեծկռտուք՝ «Կոմո» – «Բետիս» ընկերական խաղում

«Կոմո» – «Բետիս» ընկերական խաղում թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել: Խաղի ընթացքում «Բետիսի» ֆուտբոլիստ Ալվարո Վալյեսը հրել է մրցակցին՝ գնդակը խլելու համար, ինչից հետո երկու թիմերի խաղացողները հարձակվել են միմյանց վրա: Երկար ժամանակ վեճը չի դադարել, արդյունքում մրցավարը 2 կարմիր ու բազմաթիվ դեղին քարտեր է ցույց տվել ֆուտբոլիստներին: Real Betis v Como in a friendly […] ...

Ինչո՞վ է տարբերվելու «Թրամփի երթուղին» Զանգեզուրի միջանցքից

22:54 07.08.2025

Ինչո՞վ է տարբերվելու «Թրամփի երթուղին» Զանգեզուրի միջանցքից

Միջազգային մամուլը անդրադառնում է վաղը Սպիտակ տանը սպասվող իրադարձությանը: Նոր տեղեկություններ են տարածվում Փաշինյանի, Ալիևի ու Թրամփի ստրորագրելիք փաստաթղթի մասին: Հայտնի՞ է, թե կոնկրետ ինչ փաստաթուղթ է ստորագրվելու, ի՞նչ է իրենից ներկայացնում «Թրամփի երթուղի» նախագիծը, որին ակտիվորեն անդրադառնում են ԶԼՄ-երը, և արդյո՞ք ստորագրվելիք փաստաթղթում կլինի անդրադարձ Բաքվում պահվող հայ գերիների խնդրին: Այս հարցերին է «Հորիզոնի» […] ...

Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվել

22:39 07.08.2025

Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվել

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից հյուսիս-արևելք թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական պաշտոնյային։ Աֆրիկյան բժշկական հետազոտությունների և զարգացման հիմնադրամին (AMREF) պատկանող Cessna Citation 560 ինքնաթիռը Նայրոբիից դեպի Սոմալի էր ուղևորվում։ Թռիչքից կարճ ժամանակ անց այն սկսել է կորցնել բարձրությունը, բախվել կառուցվող շենքին, վնասել էլեկտրահաղորդման գիծը և հրդեհվել։ […] ...

BACK_TO_TOP