Ֆրանսիայում վարորդը կոմայի մեջ է ընկել ոստիկանական զինամթերքից գլխին ստացած հարվածից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+28.09 oC

Ֆրանսիայում վարորդը կոմայի մեջ է ընկել ոստիկանական զինամթերքից գլխին ստացած հարվածից

21:30 06.07.2023

Ֆրանսիայում երիտասարդ վարորդը կոմայի մեջ է ընկել այն բանից հետո, երբ ենթադրաբար գլխին հարված է ստացել է ոստիկանական հատուկ զինամթերքից։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է BFMTV հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել Մոն-Սեն-Մարտեն կոմունայում (Ֆրանսիայի հյուսիս-արևելյան Մյուրտե և Մոզել դեպարտամենտ) հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը։ 25-ամյա Էյմենը մի քանի ընկերների հետ գնացել է բենզալցակայան ժամը 01:00-ի սահմաններում : Մեքենա վարելիս ոստիկանական ինքնաձիգից կրակոց է ստացել գլխին, այսպես կոչված, բինբագից՝ կոշտ գնդիկներով պայուսակից, որն օգտագործվում է որպես ոչ մահաբեր արկ։

Միջադեպի ստույգ հանգամանքները դեռևս պարզելու են Ազգային ոստիկանության գլխավոր տեսչությունը, որը հետաքննում է իրավապահ մարմինների կողմից հնարավոր հանցագործությունները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ տարածքում գործել է ոստիկանության RAID հատուկ նշանակության խումբը, որը ժամանել է որպես ուժ՝ անկարգությունները ճնշելու համար։

Ինչպես պարզաբանում է France Info ռադիոկայանը, տեղի դատախազը հաստատել է, որ Էյմենի կողմից չի եղել իրավապահների պահանջներին ենթարկվելուց հրաժարվելու փորձ, մեքենայում ոչ քարեր են հայտնաբերվել, ոչ էլ պիրոտեխնիկա։ Իրավապահներն իրենք են պնդում, որ մի քանի ժամ հրավառությամբ գնդակոծվել են ու քարկոծվել անկարգությունների մասնակիցներից, չգիտեին, որ իրենց արձակած կրակոցներից մեկը կարող է վիրավորել անկարգություններին չմասնակցողին։ Երիտասարդ վարորդի ծանր վնասվածքի մասին նրանք իմացել են միայն հաջորդ օրը, երբ Էյմենի ծնողները բողոք են ներկայացրել։ Նաև, ռադիոկայանի հաղորդմամբ, այդ օրը երեկոյան մեկ այլ պատահական անկարգությունները ճնշելու համար ոչ մահաբեր զենքով հարվածել է մեկ այլ ականատեսի, որը փախել է թեթև վնասվածքներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

00:30 08.08.2025

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

Մանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:   ...

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

00:23 08.08.2025

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

Ամերիկյան OpenAI ընկերության ChatGPT չաթբոտի համար նախատեսված GPT-5 արհեստական բանականության նոր մոդելը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։ «GPT-5-ն արդեն այստեղ է։ Այսօրվանից սկսած այն հասանելի կլինի բոլորի համար», – նշվում է ընկերության X-ի միկրոբլոգում: Ինչպես նշում է Open AI-ը, արհեստական բանականության նոր տարբերակը ներառում է նախորդ մոդելների բոլոր «լավագույն հատկությունները»։ Այն հարմար է հետազոտության, […] ...

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

00:18 08.08.2025

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

Երևանցիների համար բարեկարգ, կանաչ և ժամանակակից պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

00:09 08.08.2025

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկիի հետ։ X-ում Մակրոնը նշել է, որ Զելենսկիի «և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը՝ վերջին ժամերի իրադարձությունների ֆոնին, երկար էր»։ Նա նաև կրկին հայտարարել է Ֆրանսիայի հանձնառության մասին՝ «աջակցելու Ուկրաինային հրադադարի հաստատման գործում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը […] ...

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

23:59 07.08.2025

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

23:54 07.08.2025

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

Օգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP