«Երկիր Ծիրանին» թարմություն բերեց մեր քաղաքական դաշտ».Ավետիք Իշխանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+26.09 oC

«Երկիր Ծիրանին» թարմություն բերեց մեր քաղաքական դաշտ».Ավետիք Իշխանյան

19:10 15.03.2018

«Սա աննախադեպ էր, երբ նորաստեղծ կուսակցությունը ներխուժում է Երևանի ավագանի և ներխուժում առանց իշխանական  աջակցության»,- «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադրման մեկամյակի միջոցառման ժամանակ նշել է Հելսիկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Իշխանյանի կարծիքով, անկախ այն հանգամանքից, թե մենք ինչ վերաբերմունք ունենք կուսակցության նկատմամբ, «Երկիր Ծիրանին» քաղաքական ճահճում թարմություն բերեց»:

«Իհարկե թող չնեղանա 90-ականներից գործող կառուցողական ընդդիմությունը, որը շատ հաճելի բաներ է ասում, բայց «Երկիր Ծիրանին» ավագանի  բերեց այնպիսի թարմ մշակույթ, որսկսեց ազդել փողկապավոր, կոստյումավոր, լուրջ դեմքերով, սափրված, իշխանության զանազան չինովնիկների վրա»,-ասել է Ավետիք Իշխանյանը:

 «Իսկ կոյուղաջրերրի այդ ակցիան պարզ դարձրեց, թե երեք նաիրյան, դալար աղջիկներ ոնց ցնցեցին ոչ միայն ամբողջ ավագանին, այլև ամբողջ  Հայաստանը: Շատերը սկսեցին զարմանալ, որովհետեև մենք բավականին վախկոտ ազգ ենք, և հանկարծ  չակերտներում քաղաքակիրթ ազգի այդ շրջանակներում, որը մենք մեզ համար գծել ենք,նրանք այդ կարծատիպերը կոտրեցին և կոտրեցին շատ գեղեցիկ ու կանացի: Նրանք հերթական անգամ  ցույց տվեցին իշխանական ներկայացույցիչների ներքին վայրենությունն ու անհանդուրժողականությունը, անսպասելիությունը, որ կարող է ընդդիմությունը գնալ այդպիսի քայլի:Իրենք սովոր էին, որ ընդդիմությունը սուր քննադատություն կարող է անել, բայց՝ ոչ ավելի: Ու հետաքրքիրն այն է,որ հաջորդ օրը սկսեցին սարքել Նուբարաշենի կոյուղագծերը: Հիմա  սա  կարելի է  ասել համաձակ, գեղեցիկ ստարտ է, ես շատ կուզենայի,որ բացի այդ թարմ մշակույթից, նրանք ունենան նաև հստակ ծրագիր: Կուզենամ, որ ի վերջո մի քանի տարի հետո  հուսախաբ չլինեմ», – նշել է Հելսիկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

19:27 22.05.2025

Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ […] ...

«Օպել»-ում 168 շիշ կեղծ օղի կար. Արարատի մարզի պարեկների բացահայտումը

19:21 22.05.2025

«Օպել»-ում 168 շիշ կեղծ օղի կար. Արարատի մարզի պարեկների բացահայտումը

Արարատի մարզի պարեկները ապրիլի 23-ի գիշերը Սայաթ-Նովա գյուղից Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխել «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա, որի սրահում և բեռնախցիկում կար մեծ քանակությամբ օղի: Պարզվել է, որ «Օպելի» բեռնախցիկում և սրահում առկա 168 շիշ կեղծ օղին շշալցրել է 41-ամյա վարորդը, և գիշերը 39-ամյա եղբոր հետ դրանք տեղափոխում էր ազգականի տուն` վաճառելու նպատակով: Ապօրինի […] ...

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝  տեղական հումքով

19:10 22.05.2025

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում բացվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրամաս։ Հայկական վերականգնողական թղթի արտադրամասի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել՝ Մատենադարանը դարձել […] ...

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

18:58 22.05.2025

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի: ...

«Բարսելոնան» ու Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել

18:50 22.05.2025

«Բարսելոնան» ու Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել

«Բարսելոնան» և գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։ Գերմանացի մասնագետը «Բարսելոնան» մարզում է 2024թ. հուլիսից։ Կատալոնական ակումբը նրա գլխավորությամբ 59 խաղում 43 հաղթանակ է տարել, գրանցել՝ 7 ոչ-ոքի, կրել՝ 9 պարտություն, դարձել՝ Իսպանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր։ ...

Քննարկվել են «Հայաստանի 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մանրամասները

18:42 22.05.2025

Քննարկվել են «Հայաստանի 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մանրամասները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի անդրանիկ նիստը: Կազմկոմիտեի անդամները քննարկել են մրցույթի անցկացման ժամկետները: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է մրցույթի չափանիշների պատշաճ սահմանումն ու ՀՀ համայնքների շրջանում իրազեկվածության ապահովումը: Կազմկոմիտեն անդրադարձել է նաև մրցույթի փորձագիտական գնահատման խմբի անդամների ընտրության չափանիշներին և ներկայացվող […] ...

BACK_TO_TOP