23:41 27.08.2018
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը օգոստոսի 27-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Սոննբորնին, ով Հայաստանում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ և հրավերով: Հանդիպմանը ներկա է եղել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորին, կարևորել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլյանված համաձայնագրի դերն ու դրա հնարավորինս արագ վավերացումը ԵՄ անդամ-պետությունների ազգային խորհրդարանների կողմից: Զրուցակիցները կարևորել են ԵՄ-ի հետ առավել արդյունավետ հարաբերությունների զարգացումը, ինչի առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանն այս ժամանակաշրջանում Եվրոպական միությունից ակնկալում է քաղաքական հարցերում ավելի թիրախային քայլեր և աջակցություն:
Կողմերն անդրադարձել են միջազգային հարթակներում Ադրբեջանի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալներին: Այս առնչությամբ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները հարվածում են եվրոպական ինստիտուտների քաղաքական վարկանիշին և պետք է անել հնարավորը` միջազգային հարթակների օրակարգերը նմանատիպ նախադեպերից մաքուր պահելու համար:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին: Արմեն Աշոտյանը նշել է, որ հիմնախնդրում առանցքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտության իրացումը՝ հավելելով, որ խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում: Տարածաշրջանային կայունության խնդիրների համատեքստում հանձնաժողովի նախագահը կարևորել է սպառազինությունների մրցավազքի կանխարգելման միջազգային ջանքերը:
22:12 11.08.2025
Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ ՈւսիկՊրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...
21:44 11.08.2025
Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 41.5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 347 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: ...
21:28 11.08.2025
«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ ԿարպովԱնգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...
21:19 11.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...
21:11 11.08.2025
Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծվելիք քաղաքական և տնտեսական աննախադեպ հնարավորությունների շուրջՕգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ի համաձայնություններին, ի թիվս մյուսների՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ որպես գործընթացում այս պահին կարևորագույն հանգրվան: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, […] ...