Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերը պատրաստող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են նախագծման, հետագայում՝ երթևեկության կազմակերպման հարցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերը պատրաստող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են նախագծման, հետագայում՝ երթևեկության կազմակերպման հարցերը

11:23 08.08.2023

Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այսօր հանդիպել է «ԲԵՌՆԱՐԴ Գրուպ» ՍՊԸ (առաջատար) և «Ակտես ԲԵՌՆԱՐԴ» ՍՊԸ (ենթախորհրդատուներ՝ «Տրանսնախագիծ» ՓԲԸ և «ՄՍ Մոբիլիթի Քոնսալթ» ՍՊԸ) համատեղ ձեռնարկության ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ նշված կազմակերպությունը պատրաստելու է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերը, ինչպես նաև բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասը։

Գոռ Ավետիսյանը կարևորել է երկու թունելների վերականգնման նախագծերի պատրաստումը, քանի որ ճանապարհային այս ենթակառուցվածքները մեծ նշանակություն ունեն ՀՀ ճանապարհային ցանցում։ Քննարկվել է նախագծման, հետագայում նաև վերականգնման ընթացքում թունելներով երթևեկության հարցը։ Նշվել է, որ այս պահին Պուշկինի թունելը շրջանցող Հ-23 /Մ-3/-Պուշկինյան լեռնանցք-/Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման նպատակով կատարվում է նախագծում, իսկ Դիլիջանի թունելը շրջանցող Հ-53 /Մ-4/-Սեմյոնովկա-/Մ-4/ ավտոճանապարհին 2020թ. կատարվել են անցանելիության ապահովման աշխատանքներ։ Ընդգծվել է, որպեսզի նախագծող կազմակերպությունը հնարավորինս շուտ նախնական տվյալներ հաղորդեն թունելներում կատարվելիք աշխատանքների բնույթի և աշխատանքների ընթացքում թունելները փակելու հնարավոր անհրաժեշտության վերաբերյալ, որպեսզի շրջանցիկ ճանապարհները հիմնանորոգվեն նախքան թունելներում շինարարական աշխատանքները սկսելը։

Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու նախագծող կազմակերպությանը անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և այլ հարցերում։

Խորհրդատու կազմակերպության ներկայացուցիչների հետ պարբերաբար հանդիպելու և ընթացիկ աշխատանքները քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Դիլիջանի և Պուշկինի թունելների նախագծումը կատարվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացված Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի խնայողությունների հաշվին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին

13:14 28.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:   ...

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

11:56 28.06.2025

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP