12:15 08.08.2023
ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում նշել է.
«Հարգելի հայրենակիցներ՝
Արցախն այսօր ապրում է բավականին ծանր ժամանակներ: ԱՀ կառավարության կողմից անդադար աշխատանք է տարվում բնակչության առաջ ծառացած խնդիրները որոշակիորեն մեղմելու ուղղությամբ: Այդ աշխատանքի զգալի մասը կատարվում է առանց բարձրաձայնելու և լուռ, իսկ կան մի շարք հարցեր, որոնց մասին հասկանալի պատճառներով անհնարին է լինում հրապարակային խոսելը: Այդ աշխատանքը կատարվում է բազմաթիվ համակարգային, կադրային, մարդկային որակների հետ կապված խնդիրների առկայության պայմաններում, որոնց մասին գրեթե չենք խոսում:
Բայց անգամ այս պայմաններում շարունակվում են գտնվել մարդիկ, ովքեր զբաղված են դատարկախոսությամբ, հիմնական զբաղմունքը պետության ու պետական մարմինների հանդեպ ատելություն ու թշնամանք սերմանելն է, բացարձակ անտեղյակ լինելով պետական կառավարումից և ստեղծված իրավիճակի խորքային պատկերից, խնդիրների բազմազանությունից ու քանակից, կեղծ հեղինակություն ձեռք բերելու համար անընդհատ հնչեցնում են անպատասխանատու ու անհիմն քննադատություններ պետության հասցեին, օգտագործում գերլարված քաղաքացիների զգացմունքայնությունն ու դրանք փորձում ծառայեցնել անձնական կամ խմբային հետաքրքրություններին:
Ցավոք ծանրաբեռնվածության պայմաններում բազմաթիվ նմանօրինակ երևույթներ մնում են աննկատ կամ անարձագանք, ինչը երբեմն լրացուցիչ հարմարավետություն է ձևավորում ոմանց համար՝ հանրությանը մոլորեցնելիս և նրանց հույզերը կառավարելիս:
Այդուհանդերձ ցանկանում ենք մի քանի արձանագրումներ կատարել, որոնք կարևոր նշանակություն ունեն ստեղծված իրավիճակում.
1. Շրջափակման մեջ գտնվելու ընթացքում, Արցախի 120.000 բնակչության կարիքները հոգալուն զուգահեռ, կառավարության կողմից տարբեր ապրանքների պահեստավորման շնորհիվ է, որ կարողացել ենք կազմակերպել ինչպես նախկին տարիները գերազանցող ծավալներով գարնանացան, այնպես էլ որոշակի բերքահավաք.
2. Շրջափակման մեջ գտնվելու ընթացքում Արցախի Հանրապետության կառավարության և մեր գյուղական համայնքների բնակիչների կողմից կատարված աշխատանքի շնորհիվ է, որ այսօր մեր քաղաքացիները կարողանում են ստանալ նվազագույն չափով սնունդ, միրգ ու բանջարեղեն.
3. Արցախը միայն Ստեփանակերտը չէ, այն խնդիրները, որոնք կան մայրաքաղաքում, իրենց արտահայտությունն ունեն նաև շրջաններում.
4. Հացի և մնացած ապրանքների համար մեծ հերթերը պայմանավորված են ձեռք բերվող ապրանքի սակավությամբ, որը հիմնականում առաջանում է սուտ տեղեկությունների տարածմամբ բնակչության մեջ խուճապային տրամադրություններ առաջացնելու հետևանքով: Դրանք կարգավորելու միակ եղանակը նվազագույն պահանջարկն ապահովելն է, որի ուղղությամբ կառավարությունը շուրջօրյա աշխատանք է իրականացնում:
5. Կառավարությունը վառելիք տրամադրել և տրամադրում է միայն բերքահավաքի և երկրի ներքին կյանքի կազմակերպման աշխատանքների համար: Այլ նպատակով որևէ մեկին վառելիք չի տրամադրվել և չի տրամադրվելու.
6. Յուրաքանչյուր օր ԱՀ կառավարությունը աջակցություն է ցուցաբերում հարյուրավոր կարիքավոր ընտանիքների և այդ գործընթացը կրում է շարունակական բնույթ: Լինում են օրեր, երբ աջակցության համար ստացված դիմումների քանակը գերազանցում է հազարը և անհատական այցելություն է կազմակերպվում գրեթե բոլորի տները:7. Բացահայտ սուտ են ժամանակ առ ժամանակ շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր շրջափակման ընթացքում հումանիտար բեռնափոխադրումներով Արցախ էին բերվել ոչ անհրաժեշտ ապրանքներ: Ավելին, կոռուպցիոն ուղիներով նման ապրանքներ Արցախ տեղափոխելու դեպքերի դեմ միակ պայքարողը եղել է կառավարությունը և անձամբ ես:
Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորին զերծ մնալ ստեղծված իրավիճակում հանրային հուզականությունը սուբյեկտիվորեն օգտագործելու փորձերից, Արցախում պետության և պետականության հիմքերի թուլացումը կամ դրան ուղղված քայլերը ոչ այլ ինչ են, եթե ոչ մեղմ ասած՝ հարված թիկունքից, իսկ նման երևույթներն անթույլատրելի են: Պետական իշխանության էությունը հանրային գոհունակության պայմաններում կառավարում իրականացնելը չէ, պետությունը և պաշտոնատար անձինք պետք է ունակ լինեն պատասխանատու կառավարում իրականացնել նաև հանրային օբյեկտիվ կամ սուբյեկտիվ դժգոհության պայմաններում, առանց դժվարությունների առաջ ընկրկելու, առանց հուզականությանը տրվելու:Պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց կոչ եմ անում հետևություններ անել օբյեկտիվ քննադատություններից, բայց երբեք չտրվել բամբասանքներին ու հուզականությանը: Պետք է ամենայն խորությամբ պատկերացնել պատմական այս փուլում մեր ուսերին դրված պատասխանատվության չափը և աշխատել առանց նվնվալու և տրտնջալու: Հուզականությունն ու դժվարությունները պետք է հաշվի առնել, բայց երբեք չդարձնել կառավարման պայման կամ հիմք:
Շնորհակալություն եմ հայտնում մեր այն հայրենակիցներին, ովքեր անմիջականորեն բախվելով ամենօրյա դժվարություններին ու ստիպված լինելով անցնել դրանց միջով, շարունակում են բարձր գիտակցություն ցուցաբերել, չեն տրվում որևէ մեկի սադրանքին և իրենց դեմքով մնացածների համար նույնիսկ օրինակ են ծառայում»:
13:30 28.06.2025
Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...
13:14 28.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...