Բացահայտվել են պարեկներին կաշառք առաջարկելու դեպքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+37.09 oC

Բացահայտվել են պարեկներին կաշառք առաջարկելու դեպքեր

16:32 28.08.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթներով կատարված նախաքննությամբ բացահայտվել են վարչական իրավախախտումները չարձանագրելու դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներ Ռ. Ա.-ն և Հ. Մ.-ն, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս պարզել են, որ Ա. Ս.-ի վարած ավտոմեքենան տեխնիկական զննություն չի անցել։ Վարորդն իր կողմից թույլ տված իրավախախտումը չարձանագրելու համար փորձել է որպես կաշառք 20.000 ՀՀ դրամ դնել պարեկ Հ. Մ.-ի գրպանը: Նույն պահին պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ա. Ս.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին, որտեղ էլ սթափության զննության ժամանակ պարզվել է, որ Ա. Ս.-ն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում՝ ալկոհոլի ազդեցության տակ:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մյուս քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ Շենգավիթի վարչական շրջանում ծառայություն իրականացնող պարեկներ Ն. Ս.-ն և Ռ. Գ.-ն կանգնեցրել են վարորդ Ա. Բ.-ի կողմից վարած ավտոմեքենան և կասկած ունենալով վարորդի կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու մասին՝ ստուգել են նրա սթափության վիճակը: Պարզելով, որ Ա. Բ.-ն գտնվել է ոչ սթափ վիճակում, կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Այդ ընթացքում Ա. Բ.-ն իր կողմից թույլ տված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար պարեկ Ն. Ս.-ին առաջարկել է 100 ԱՄՆ դոլար կաշառք՝ այն մտցնելով վերջինիս տաբատի գրպանը: Հիշյալ վայրից Ա. Բ.-ն կաշառք տալու /առաջարկելու/ հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել է ոստիկանության բաժին:

Մեկ այլ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ ոստիկանության պարեկներ Կ. Գ.-ն և Մ. Ս.-ն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ծառայություն իրականացնելու ընթացքում կանգնեցրել են Ճ. Չ.-ի վարած ավտոմեքենան և ստուգել կողային ապակիների լուսաթափանցելիությունն ու վարորդի սթափության աստիճանը: Արդյունքում պարզվել է, որ Ճ. Շ.-ն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, իսկ ավտոմեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված է եղել: Այս հանգամանքը հայտնաբերելով` պարեկ Կ. Գ-.-ն կազմել է համապատասխան արձանագրություն և Ճ. Չ.-ին մեկ տարի ժամկետով զրկել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։

Հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ չկազմելու համար Ճ. Չ.-ն մոտեցել է պարեկ Կ. Գ.-ին և քողարկված ձևով՝ իբրև շնորհակալության ձեռքսեղմամբ, նրան տվել 10.000 ՀՀ դրամ կաշառք: Նույն պահին կաշառք առաջարկելու կասկածանքով Ճ. Շ.-ն ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին:

Պարեկներին կաշառք առաջարկելու համար վարորդներ Ա. Ս.-ին, Ա. Բ.-ին և Ճ. Չ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վերը նշված երեք քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է: Վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել աշխատանքային անվտանգության և աշխատավայրում առողջության պահպանման վերաբերյալ աշխատանքային քննարկում

18:06 14.07.2025

Տեղի է ունեցել աշխատանքային անվտանգության և աշխատավայրում առողջության պահպանման վերաբերյալ աշխատանքային քննարկում

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հուլիսի 14-ին խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում աշխատանքային անվտանգության եւ աշխատավայրում առողջության պահպանմանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ […] ...

SHANTNEWS

18:00 14.07.2025

SHANTNEWS

Շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական ուսուցման ծրագիր՝ Հայաստանում

17:54 14.07.2025

Շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական ուսուցման ծրագիր՝ Հայաստանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան Գյումրիում մեկնարկում է մասնագիտական ուսուցման ծրագիր։ Հյուրանոցային կառավարման ոլորտի կրթության առաջատար միջազգային վարկանիշ ունեցող Լոզանի հյուրընկալության դպրոցի (EHL) կողմից լիցենզավորված, շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական կրթության և ուսուցման ծրագիրն արդեն հասանելի է Հայաստանում։ Ակադեմիան առաջարկում է ուսուցում «Խոհարարական արվեստ», «Ռեստորանային սպասարկում» և «Հյուրանոցային ադմինիստրացիա» […] ...

Քննարկվել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

17:47 14.07.2025

Քննարկվել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Սարգսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրին և շնորհավորելով տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ՄԱԲՀ-ի հետ արդյունավետ և սերտ համագործակցության զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել […] ...

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև

17:41 14.07.2025

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև։ ՀՑԹԻ-ի կողմից հուշագիրը ստորագրել է տնօրեն Էդիտա Գզոյան, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից՝ «Կիլիկիա» մատենադարանի մատենադարանապետ Շահան արք. Սարգիսեանը: Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվում են համագործակցել իրենց հաստատություներում գտնվող արխիվային նյութերի տրամադրման, գիտական աշխատանքների աջակցման, համատեղ գիտաժողովների, ցուցադրությունների և հրատարակությունների կազմակերպման և […] ...

Կոտայքի մարզում բախվել են «Range Rover»-ն ու հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» ավտոցիստեռնը. կան տուժածներ

17:34 14.07.2025

Կոտայքի մարզում բախվել են «Range Rover»-ն ու հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» ավտոցիստեռնը. կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» մակնիշի ավտոցիստեռնը: Բախման հետևանքով «Range Rover»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, իսկ «ԶԻԼ»-ի 2 անվահեծանը կոտրվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...

BACK_TO_TOP