16:45 28.08.2023
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տապակած հավի ոսկորների միջից հայտնաբերել են թմրամիջոցներին նմանվող զանգվածներ
Քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և այլ արգելված իրերի ներթափանցման դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված տեղեկությունները, օգոստոսի 25-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Գ.Մ.-ի կողմից կալանավորված անձ Ն.Ս.-ի անվամբ բերված հանձնուքը:
Արդյունքում՝ հանձնուքում առկա տապակած հավի ոսկորների միջից հայտնաբերվել է ընդհանուր 2,43 գրամ կասկածելի զանգվածներով 8 պոլիէթիլենային փաթեթ: Փաթեթներից երեքում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1,2 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգվածներ, իսկ հինգում՝ կոկաին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1,23 գրամ քաշով, սպիտակ զանգվածներ:
Դեպքից անմիջապես հետո քրեակատարողական ծառայողները ոչ նախատեսված խուզարկություն են իրականացրել վերոնշյալ կալանավորված անձ Ն.Ս.-ի խցում, ինչի արդյունքում պահարանի վրա դրված պլաստմասե տարայից հայտնաբերվել է 3 թղթե փաթեթ, իսկ պահարանի մեջ պատրաստված թաքստոցից՝ բջջային հեռախոս և բաժանորդային քարտ: Փաթեթներում առկա են եղել ընդհանուր 1,55 գրամ քաշով, թմրամիջոցին նմանվող, սպիտակ զանգվածներ:
Կալանավորված անձ Ն.Ս.-ն բանավոր հայտարարել է, որ իրեն պատկանում են միայն բջջային հեռախոսն ու բաժանորդային քարտը, իսկ նույն խցում պահվող մեկ այլ կալանավորված անձ՝ Գ.Ն.-ն, խոստովանել է, որ հայտնաբերված զանգվածները պատկանում են իրեն:
Հանձնուք բերած քաղաքացի Գ.Մ.-ն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից ձերբակալվել է և հայտնաբերված բոլոր զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
18:06 14.07.2025
Տեղի է ունեցել աշխատանքային անվտանգության և աշխատավայրում առողջության պահպանման վերաբերյալ աշխատանքային քննարկումԵվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հուլիսի 14-ին խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում աշխատանքային անվտանգության եւ աշխատավայրում առողջության պահպանմանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ […] ...
17:54 14.07.2025
Շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական ուսուցման ծրագիր՝ ՀայաստանումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան Գյումրիում մեկնարկում է մասնագիտական ուսուցման ծրագիր։ Հյուրանոցային կառավարման ոլորտի կրթության առաջատար միջազգային վարկանիշ ունեցող Լոզանի հյուրընկալության դպրոցի (EHL) կողմից լիցենզավորված, շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական կրթության և ուսուցման ծրագիրն արդեն հասանելի է Հայաստանում։ Ակադեմիան առաջարկում է ուսուցում «Խոհարարական արվեստ», «Ռեստորանային սպասարկում» և «Հյուրանոցային ադմինիստրացիա» […] ...
17:47 14.07.2025
Քննարկվել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Սարգսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրին և շնորհավորելով տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ՄԱԲՀ-ի հետ արդյունավետ և սերտ համագործակցության զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել […] ...
17:41 14.07.2025
Համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջևՀամագործակցության հուշագիր է ստորագրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև։ ՀՑԹԻ-ի կողմից հուշագիրը ստորագրել է տնօրեն Էդիտա Գզոյան, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից՝ «Կիլիկիա» մատենադարանի մատենադարանապետ Շահան արք. Սարգիսեանը: Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվում են համագործակցել իրենց հաստատություներում գտնվող արխիվային նյութերի տրամադրման, գիտական աշխատանքների աջակցման, համատեղ գիտաժողովների, ցուցադրությունների և հրատարակությունների կազմակերպման և […] ...
17:34 14.07.2025
Կոտայքի մարզում բախվել են «Range Rover»-ն ու հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» ավտոցիստեռնը. կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» մակնիշի ավտոցիստեռնը: Բախման հետևանքով «Range Rover»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, իսկ «ԶԻԼ»-ի 2 անվահեծանը կոտրվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...