Նիդերլանդների դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի նախագահի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+37.09 oC

Նիդերլանդների դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի նախագահի հետ

18:26 30.08.2023

Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ժամկետի ավարտի կապակցությամբ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ։

Հանդիպման ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ անգնահատելի է դեսպան Նիկո Սխերմերսի դերը Բարձր դատարանի և Դեսպանության միջև ձևավորված օրինակելի գործընկերության և բարեկամության գործում։

Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսն իր հերթին նշել է, որ Դեսպանությունը պատրաստ է աջակցել Հայաստանի իրավական ինստիտուտներին՝ ժողովրդավարական գործընթացների իրականացման գործում, և այդ առումուվ, Բարձր դատարանի հետ համագործակցությունն իսկապես օրինակելի է ու արդյունավետ։

Երկուստեք կարևորվել է Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի լիարժեք իրագործումը, որի նպատակն է խթանել Սահմանադրական դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումները, բարելավել Բարձր դատարանի ներքին ընթացակարգերն ու նպաստել հանրային հաշվետվողականության բարձրացմանը։ Դեսպան Նիկո Սխերմերսը հույս է հայտնել, որ արդեն իսկ ամուր հիմքերի վրա դրված համագործակցությունն էլ ավելի կզարգանա և առավել ընդգրկուն կդառնա։
Արման Դիլանյանը հաջողություններ է մաղթել դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին իր հետագա գործունեության ընթացքում։

Возможно, это изображение 6 человек и Овальный кабинет

Возможно, это изображение 3 человека

Возможно, это изображение 2 человека и люди учатся

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը ժամանել է Փարիզ

18:30 14.07.2025

Վարչապետը ժամանել է Փարիզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Ելիսեյան պալատում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...

Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

18:22 14.07.2025

Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի և նախորդ օրը ակտիվիստի և ավագանու անդամի կողմից վարչական շրջանի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը: Նախաձեռնված երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ […] ...

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար բերված սառնարանի միջից հայտնաբերվել են մեծ քանակությամբ արգելված իրեր

18:14 14.07.2025

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար բերված սառնարանի միջից հայտնաբերվել են մեծ քանակությամբ արգելված իրեր

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուզարկել են կալանավորված անձի համար բերված սառնարանը և սառցախցիկի դռան մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել 13 բջջային հեռախոս, 3 wi-fi սարք, 2 լիցքավորման լար, 2 բաժանորդային քարտ և անլար ականջակալ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել […] ...

Տեղի է ունեցել աշխատանքային անվտանգության և աշխատավայրում առողջության պահպանման վերաբերյալ աշխատանքային քննարկում

18:06 14.07.2025

Տեղի է ունեցել աշխատանքային անվտանգության և աշխատավայրում առողջության պահպանման վերաբերյալ աշխատանքային քննարկում

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հուլիսի 14-ին խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում աշխատանքային անվտանգության եւ աշխատավայրում առողջության պահպանմանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ […] ...

SHANTNEWS

18:00 14.07.2025

SHANTNEWS

Շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական ուսուցման ծրագիր՝ Հայաստանում

17:54 14.07.2025

Շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական ուսուցման ծրագիր՝ Հայաստանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան Գյումրիում մեկնարկում է մասնագիտական ուսուցման ծրագիր։ Հյուրանոցային կառավարման ոլորտի կրթության առաջատար միջազգային վարկանիշ ունեցող Լոզանի հյուրընկալության դպրոցի (EHL) կողմից լիցենզավորված, շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական կրթության և ուսուցման ծրագիրն արդեն հասանելի է Հայաստանում։ Ակադեմիան առաջարկում է ուսուցում «Խոհարարական արվեստ», «Ռեստորանային սպասարկում» և «Հյուրանոցային ադմինիստրացիա» […] ...

BACK_TO_TOP