22:55 31.08.2023
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ ու կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել միջանցքը հումանիտար, կոմերցիոն փոխադրումների ու ուղևորափոխադրումների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»-ը, այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի տարածած հայտարարությունում։
«Մենք խորապես անհանգստացած ենք արժանապատիվ գոյության պահպանման համար անհրաժեշտ սննդամթերքի, դեղամիջոցների ու այլ ապրանքների շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգներն անդադար աշխատել են կողմերի հետ` ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու հնարավորությունը։ Մենք կրկնում ենք հումանիտար, կոմերցիոն փոխադրումների ու ուղևորափոխադրումների համար Լաչինի միջանցքն անհապաղ բացելու մեր կոչը։
Բացի այդ, Բաքվի պաշտոնատար անձինք ու Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն` համաձայնեցնելու համար Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց ու երեխաների համար կարևորագույն պարենամթերքի փոխադրման միջոցները, ներառյալ` մատակարարման լրացուցիչ երթուղիները, ինպես նաև վերսկսեն բոլոր չլուծված խնդիրների քննարկումը։
Բազային հումանիտար օգնությունը երբեք չպետք է պատանդ դառնա քաղաքական տարակարծությունների համար», – ասված է հայտարարությունում։
21:38 05.05.2025
Al Masirah. ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում ԵմենինԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցնում Հոդեյդա քաղաքին, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութիների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը։ Սաուդյան Արաբիայի Al Hadath հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդա նավահանգստի, ինչպես նաև հութիների մոտակա օբյեկտների վրա։ Al Hadath-ի աղբյուրների համաձայն, մայիսի 5-ի երեկոյան Ալ […] ...
21:25 05.05.2025
Ալեքսանդր-Առնոլդը կտեղափոխվի «Ռեալ»«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռեալն» անգլիացի պաշտպանի տեղափոխության հարցում համաձայնեցրել է բոլոր մանրամասները։ Վերջինն ազատ գործակալի կարգավիճակում ակումբից հեռանալուց հետո «Ռեալի» հետ 5 տարվա պայմանագիր կկնքի։ «Ռեալը» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցում էր 2024 թ-ի մարտից։ Ալեքսանդր-Առնոլդն արդեն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին […] ...
21:12 05.05.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 3/2, 5/1 շենքեր, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32 շենքեր […] ...
21:00 05.05.2025
Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցում համակարգել ջանքերը Էրդողանի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է համակարգել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ջանքերը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Ամեն դեպքում, ես անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ համագործակցելուն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անհեթեթ և մահացու պատերազմը հենց հիմա դադարեցնելու համար», – գրել է Թրամփը Truth Social-ում հեռախոսազրույցից հետո։ Նա հավելել է, որ […] ...
20:59 05.05.2025
Կարդինալները պատմել են, թե ինչպիսին պետք է լինի ապագա Հռոմի պապըՀռոմի կաթոլիկ եկեղեցու ապագա ղեկավարը պետք է կարողանա կամուրջներ կառուցել այն ժամանակ, երբ մարդկությունը համաշխարհային կարգի ճգնաժամ է ապրում։ Սա էր կարդինալների ուղերձը, որոնք հանդիպել են մայիսի 7-ին սկսվող կոնկլավից (Պապի ընտրությունից) առաջ։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունիի խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են 179 կարդինալներ, որոնցից 132-ը ունեն քվեարկելու իրավունք (80 տարեկանից փոքր): «Քննարկվեց […] ...