13:06 01.09.2023
ԱՄՆ ներկայացուցիչների պալատում 2024 թվականի ֆինանսական տարվա նախաշեմին Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամներն առաջարկել են պաշտպանության հատկացումների օրինագծի մի շարք փոփոխություններ, որոնք նախատեսում են արգելել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին։
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից։
ԱՄՆ կոնգրեսականների այս նախաձեռնությունը տեղի է ունենում Արցախում արդեն գրեթե ինն ամիս շարունակվող շրջափակման ֆոնին։ Ներկայացուցիչների պալատին է ներկայացվել չորս փոփոխություն։ Դրանք են.
– փոփոխություն 258-ը, որը կանխում է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման համար ֆինանսական միջոցների օգտագործումը,
– փոփոխություն 263-ը, որը կանխում է ֆինանսական միջոցների օգտագործումը՝ Ադրբեջանին տրամադրելու ռազմական օգնություն, որը Բաքուն կօգտագործի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի դեմ,
– փոփոխություն 272-ը, որը կանխում է Ադրբեջանի կառավարության պաշտպանության, անվտանգության և սահմանային ուժերին ռազմական օգնության և անվտանգության աջակցության տրամադրումը,
– փոփոխություն 285-ը, որով նախատեսվում է 1 միլիոն դոլար հատկացնել՝ աջակցելու ԱՄՆ պաշտպանության նախարարության գործունեությանն ու գործընկերությանը, որ կօգնի խաղաղ ճանապարհով լուծել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակման հարցը և թույլ կտա անհրաժեշտ մարդասիրական օգնության, ներառյալ՝ սննդի և դեղորայքի անխոչընդոտ տեղաշարժը, ինչպես նաև առևտրային գործունեությունը Լաչինի միջանցքով:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նաև հայտնում է, որ Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ևս երկու փոփոխություններ, որոնք կարգելեն կասետային զինամթերքի ձեռքբերումը, օգտագործումը, փոխանցում և վաճառքը՝ հաշվի առնելով 2020 թվականին Արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից այդ զենքերի կիրառման աղետալի հետևանքները։
Առաջարկվող փոփոխությունները ներկայում քննարկման փուլում են Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովում, որը կորոշի դրանց քննարկումը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամների կողմից, երբ վերջիններս սեպտեմբերի կեսերին վերադառնան նստաշրջանի։
22:13 05.05.2025
Հայաստանը ներկայացրել է անտառների պահպանության իր հանձնառությունները ՄԱԿ-ի բարձր մակարդակի հարթակումՆյու Յորքում ընթացող Անտառներին նվիրված ՄԱԿ-ի ֆորումի 20-րդ նստաշրջանի ժամանակ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անունից ելույթով։ Իր խոսքում նախարարի տեղակալը բարձր գնահատել անտառների նշանակությունը՝ որպես կլիմայական կայունության, կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման հիմնարար բաղադրիչ։ Նա ընդգծել է, որ Հայաստանում անտառներն ունեն ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային, սոցիալ-տնտեսական կարևորություն, […] ...
21:38 05.05.2025
Al Masirah. ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում ԵմենինԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցնում Հոդեյդա քաղաքին, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութիների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը։ Սաուդյան Արաբիայի Al Hadath հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդա նավահանգստի, ինչպես նաև հութիների մոտակա օբյեկտների վրա։ Al Hadath-ի աղբյուրների համաձայն, մայիսի 5-ի երեկոյան Ալ […] ...
21:25 05.05.2025
Ալեքսանդր-Առնոլդը կտեղափոխվի «Ռեալ»«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռեալն» անգլիացի պաշտպանի տեղափոխության հարցում համաձայնեցրել է բոլոր մանրամասները։ Վերջինն ազատ գործակալի կարգավիճակում ակումբից հեռանալուց հետո «Ռեալի» հետ 5 տարվա պայմանագիր կկնքի։ «Ռեալը» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցում էր 2024 թ-ի մարտից։ Ալեքսանդր-Առնոլդն արդեն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին […] ...
21:12 05.05.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 3/2, 5/1 շենքեր, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32 շենքեր […] ...
21:00 05.05.2025
Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցում համակարգել ջանքերը Էրդողանի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է համակարգել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ջանքերը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Ամեն դեպքում, ես անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ համագործակցելուն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անհեթեթ և մահացու պատերազմը հենց հիմա դադարեցնելու համար», – գրել է Թրամփը Truth Social-ում հեռախոսազրույցից հետո։ Նա հավելել է, որ […] ...