Հանրապետությունում մեկնարկեց ՆԳՆ ոստիկանության «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+15.96 oC

Հանրապետությունում մեկնարկեց ՆԳՆ ոստիկանության «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունը

20:10 01.09.2023

Սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի և դպրության օրը, հանրապետության կրթական հաստատություններում հնչեց առաջին զանգը։ Մեկնարկեց նոր ուսումնական տարին, ինչին զուգահեռ մեկարկեց նաև ոստիկանության «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունը։ Տոնական տրամադրությամբ, բայց ողջ զգոնությամբ, վաղ առավոտից ուսուցիչների, ծնողների ու աշակերտների կողքին էին նաև ոստիկանության ծառայողները։
Ոստիկանությունը հանգամանորեն է նախապատրաստվել նոր ուսումնական տարվա մեկնարկին. նախապես որոշվել է՝ ո՛ր ուսումնական հաստատության շրջակայքում, ո՛ր ստորաբաժանումները պետք է իրականացնեն ծառայություն:
Մայրաքաղաքի խաչմերուկներում պարեկները կարգավորում են ծանրաբեռնված երթևեկությունը, ապահովում հասարակական կարգը, իսկ դպրոցների և ուսումնական մյուս հաստատությունների մոտ՝ ապահովում անվտանգ երթևեկը։
Դպրոցների բակերում ոստիկանները ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորում էին աշակերտներին, ծաղիկներ ու փուչիկներ նվիրում նրանց։
Շատ գովելի և գնահատելի է ոստիկանության մշտական ներկայությունը և աջակցությունը ուսումնական անվտանգ գործունեություն, գործընթաց կազմակերպելու համար,-նշեց Երևանի թիվ 90 դպրոցի փոխտնօրեն Լիլիթ Բարսեղյանը։
Մարզերում «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունն իրականացնում են ոստիկանության մարզային վարչությունների, տարածքային բաժինների, պարեկապահակետային ու պարեկային ծառայությունների և ճանապարհային ոստիկանության ծառայողներ։

Մարզերի ոստիկանները ևս փուչիկ ու ծաղիկ նվիրեցին փոքրիկներին, նրանց մաղթեցին արդյունավետ ուսումնական տարի և անսահման հաջողություններ։
«Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը անցկացվում է հանրապետության ողջ տարածքում։ Միջոցառմանը ներգրավված են ոստիկանության գրեթե բոլոր ծառայությունները։ Մեկամսյակի ընթացքում նախատեսված է անցկացնել «Օրինապահ հետիոտն» միջոցառումը,-նշեց ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳՎ պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը։
Վարորդներին, երթևեկության բոլոր մասնակիցներին մեկ անգամ ևս խնդրում և հորդորում ենք ուսումնական տարվա առաջին այս օրերին լինել առավել զգոն և ուշադիր, դպրոցամերձ տարածքներում մեքենաները վարել սահմանվածից էլ ցածր արագությամբ, որ չլինի դեպք ու պատահար։
Անենք ամեն ինչ՝ ուսումնական տարին անվտանգ մեկնարկելու և նույն անվտանգությամբ ավարտելու համար։ Ոստիկանության ուժեղացված ծառայությունը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

11:25 15.05.2025

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...

Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:14 15.05.2025

Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասին

11:01 15.05.2025

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորությանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,-գրել է Կոստանյանը։ ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

10:58 15.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Մայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […] ...

Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններին

10:48 15.05.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը

10:35 15.05.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի «մեծ հաջողությունները» այս ոլորտում։ «Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրանք արտադրենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այս հարցում շատ հաջողակ են, և մենք պետք է հաղթենք նրանց […] ...

BACK_TO_TOP