Սանիտարահամաճարակային իրավիճակի վերահսկման հայ-ռուսական համատեղ ծրագրերը նոր թափ են ստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Սանիտարահամաճարակային իրավիճակի վերահսկման հայ-ռուսական համատեղ ծրագրերը նոր թափ են ստանում

14:09 29.08.2018

Սանիտարահամաճարակային իրավիճակի վերահսկման ոլորտում հայ-ռուսական գործակցությանը նոր խթան կհաղորդվի: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այս առումով երկկողմ ծրագրեր են քննարկվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի`Մոսկվա այցի ընթացքում` ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (РОСПОТРЕБНАДЗОР) ղեկավար Աննա Պոպովայի հետ հանդիպման ընթացքում:

Քննարկման օրակարգում էին «Ռոսպոտրեբնադզորի» կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրմանը, ժանտախտի ներբերման և տարածման ռիսկի կրճատմանը, ինչպես նաեւ ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի դեմ պայքարին և հակազդմանն առնչվող հարցեր:

Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ընթացքում նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է «Ռոսպոտրեբնադզորի» կողմից մշտապես ցուցաբերվող աջակցության կարեւորությունը, հատուկ վտանգավոր վարակների ուղղությամբ համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը: Այս աշխատանքները կիրականացվեն նաեւ անդրկովկասյան բարձրլեռնային գոտիներում` բնական օջախային հիվանդությունների, մասնավորապես, ժանտախտի ուղղությամբ:

Քննարկման առանձին թեմա է դարձել նաեւ շարժական լաբորատորիաների տրամադրման հարցը: Կողմերը երկուստեք հետաքրքրություն են ցուցաբերել շարունակել վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատորիաների նյութատեխնիկական աջակցության ցուցաբերման ուղղությամբ ռուսական ծրագիրը: Այն հաջող կերպով ընթանում է դեռ սկսած 2012 թվականից, մասնավորապես, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի մասով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրներում համաճարակային իրավիճակին առնչվող, ինչպես նաև հետագա գործակցության ամրապնդման, պատվաստման ընթացակարգերին առնչվող հարցեր:

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ` հետագայում առավել սերտ աշխատելու, գիտահետազոտական հաստատությունների միջև համագործակցության ակտիվացման ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

BACK_TO_TOP