Ողբերգական դեպք Երևանում. Mercedes ML 350-ում հայտնաբերվել է տղամարդու դի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+31.09 oC

Ողբերգական դեպք Երևանում. Mercedes ML 350-ում հայտնաբերվել է տղամարդու դի

22:58 04.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում:Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել են, որ 4-րդ ենթակայանի հերթապահ խումբը կանչով մեկնել է Տիգրան Մեծ պողոտայի թիվ 31 հասցե և «Տաշիր» առևտրի կետրոնի դիմաց Mercedes ML 350 մակնշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ս. Մելքոնյանի գլխավորությամբ:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանտարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի և գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչ գլխավորությամբ:Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 64-ամյա Գ. Փանոսյանն է, ով ըստ նախնական տեղեկությունների ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել իր առջևով ընթացող Երևանի բնակիչ  45-ամյա Ա. Բաբայանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենային: Lexus-ի վարորդը տեղում ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը ոչ մի բողոք չունի և հրաժարվել է պարեկների ծառայությունից:Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի նպատակը Գազան ՀԱՄԱՍ-ից ազատագրելն է

19:09 10.08.2025

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի նպատակը Գազան ՀԱՄԱՍ-ից ազատագրելն է

Իսրայելի նպատակը Գազայի հատվածի օկուպացիան չէ, այլ պաղեստինյան անկլավն ազատագրելը արմատական ՀԱՄԱՍ շարժումից: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսի ժամանակ: «Մեր նպատակը Գազայի օկուպացիան չէ, մեր նպատակն է Գազան ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներից ազատելը», – ասել է նա։ Պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե Համասը վայր դնի զենքերը և ազատ արձակի մնացած […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

19:06 10.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Օգոստոսի 10-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկից ծուխ է նկատվում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Volvo» […] ...

Վենսը հայտնել է, որ Թրամփը ցանկանում է դադարեցնել Ուկրաինայի հակամարտության ֆինանսավորումը

18:49 10.08.2025

Վենսը հայտնել է, որ Թրամփը ցանկանում է դադարեցնել Ուկրաինայի հակամարտության ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ԱՄՆ-ն դադարեցնի Ուկրաինայի հակամարտության ֆինանսավորումը. ամերիկացիները հոգնել են իրենց հարկերը դրա վրա ծախսելուց, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Նախագահը և ես ուզում ենք դադարեցնել Ուկրաինայի պատերազմի ֆինանսավորումը։ Մենք ուզում ենք խաղաղ կարգավորում։ Մենք ուզում ենք դադարեցնել սպանությունները։ Ամերիկացիները հոգնել են իրենց փողերը, իրենց հարկերը շարունակաբար ծախսելուց […] ...

Կալլասը հրավիրել է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպում՝ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ

18:43 10.08.2025

Կալլասը հրավիրել է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպում՝ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը օգոստոսի 11-ին հրավիրում է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպում՝ քննարկելու Ուկրաինայի հարցով Ռուսաստան-ԱՄՆ առաջիկա գագաթնաժողովը: Նա Reuters-ին ասել է, պահանջելու են հաշվի առնել Բրյուսելի և Կիևի շահերը։ «ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ցանկացած համաձայնագիր պետք է ներառի ԵՄ-ն և Ուկրաինան», – մեջբերում է գործակալությունը Կալլասի խոսքերը։ Նա հավելել է, որ […] ...

Եզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վաշինգտոն

18:18 10.08.2025

Եզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վաշինգտոն

Եզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վաշինգտոն: Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ ...

Եվրոպական մի շարք երկրների արտգործնախարարներ դատապարտում են Իսրայելի կողմից Գազան օկուպացնելու ծրագրերը

17:55 10.08.2025

Եվրոպական մի շարք երկրների արտգործնախարարներ դատապարտում են Իսրայելի կողմից Գազան օկուպացնելու ծրագրերը

Եվրոպական ութ երկրների արտաքին գործերի նախարարները դատապարտել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հատվածը օկուպացնելու մտադրությունը՝ նշելով, որ այս ծրագրի իրականացումը միայն կվատթարացնի մարդասիրական ճգնաժամը և կհանգեցնի զոհերի մեծ թվի, ասվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ […] ...

BACK_TO_TOP