17:00 08.09.2023
ԼՂ նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով չտրվել պառակտող սադրանքներին։
«Վաղը` սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրելու է Հանրապետության նախագահ: Ստեղծված ոչ սովորական իրավիճակում այս քայլին ենք գնում ամեն օր ավելացող մարտահրավերներին արագ արձագանքելու, երկրի ներքին կյանքն արդյունավետորեն կազմակերպելու և արտաքին մարտահրավերներին հավուր պատշաճի դիմագրավելու նպատակով: Երկրի ղեկավար ընտրելու իրավունքն ու պարտականությունը Սահմանադրությամբ դրված է ձեր կողմից ընտրված խորհրդարանի վրա: Բացառապես Արցախի Ազգային ժողովի խմբակցություններին է վերապահված հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու լիազորությունը, ինչն էլ իրականացվել է սահմանված կարգով:
Առ այսօր Հանրապետության նախագահի հրաժարականի և նոր նախագահի ընտրության համար նախապատրաստական բոլոր գործընթացները կազմակերպվել են Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով առկա սուր ճգնաժամային իրավիճակը:
Նկատի ունենալով վերջին օրերին հանրային տրամադրություններում զարգացող որոշակի վտանգավոր միտումները՝ այս պատասխանատու պահին, ինձ վերապահված իրավունքով, սթափության կոչ եմ անում բոլորին ու հորդորում չտրվել ժողովրդին պառակտող սադրանքներին, չենթարկվել նեղ խմբային շահերին և հանուն ընդհանուր շահի մի կողմ թողնել անձնական նախապատվությունները: Ոչ ոք իրավունք չունի մեր հանրությանը, նրա առանձին խմբերի տանել արկածախնդրության մեզ համար ճակատագրական այս ժամանակահատվածում:
Ուզում եմ հատուկ ընդգծել և վստահեցնել ձեզ, որ ներքին կայունությունը խաթարող բոլոր գործողությունները կկասեցվեն օրենքի ուժով:
Մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ ի չիք դարձնելու Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները կազմալուծելու Ադրբեջանի ցանկությունը և որևէ գործողությամբ չպետք է նպաստենք ադրբեջանական հանցավոր նպատակների իրագործմանը: Մենք հանձնառու ենք պաշտպանելու և ամրապնդելու երեք տասնամյակ կերտած պետականության հիմքերը: Դա մեր ժողովրդի ցանկությունն է, կամքը, և մենք պարտավոր ենք առաջնորդվել այդ պատգամներով: Հաջողություն եմ մաղթում բոլորիս՝ այս հույժ կարևոր քաղաքական գործընթացն իրականացնելու ճանապարհին: Հավատացած եղե´ք՝ միասին անհնարը հնարավոր կդարձնենք»,- ասված է հայտարարության մեջ:
18:28 05.05.2025
Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում18:06 05.05.2025
«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար17:46 05.05.2025
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին17:34 05.05.2025
Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Հայաստան17:16 05.05.2025
Խորհրդարանում հյուրընկալել են Ղազախստանի դեսպանին17:02 05.05.2025
Մահացել է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը16:46 05.05.2025
Երևանի Սարալանջի փողոցում բախվել են «BMW»-ները19:23 05.05.2025
Խորհրդարանում հյուրընկալվել են Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պետական գերատեսչությունների ու քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներըԱզգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը մայիսի 5-ին ընդունել է «ԵՄ-ն՝ երիտասարդների համար» (EU4Youth) ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող Արեւելյան գործընկերության երկրների պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Հայաստանի պետական գերատեսչությունների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 20 ներկայացուցիչներ: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Հյուրերն […] ...
19:12 05.05.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է ռազմավարության հիմնական նպատակները, մասնավորապես՝ արդար դատաքննության իրավունքի, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի, առողջապահության իրավունքի, խտրականության արգելքի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, երեխայի իրավունքների, կյանքի […] ...
19:02 05.05.2025
Մարմարիկ գյուղի տարածքում կորած երկու տարեկան երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆԿոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած երկու տարեկան երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 100 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ […] ...
18:54 05.05.2025
Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվելՄայիսի 5-ին` ժամը 15։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսահակ Գասպարյան փողոցի թիվ 30 հասցեում կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել […] ...
18:46 05.05.2025
«Չելսին» հաղթել է ժամանակից շուտ չեմպիոն դարձած «Լիվերպուլին»Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 3-1 հաշվով հաղթել է «Լիվերպուլին»։ «Լիվերպուլը» 82 միավորով առաջին տեղում է։ Հիշեցնենք, որ ակումբն արդեն ապահովել է չեմպիոնությունը։ «Չելսին» 63 միավորով 5-րդն է և Չեմպիոնների լիգայի գոտում է։ ...
18:37 05.05.2025
ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցինՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին: Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ (Առաջինի Լրատվական ալիք), Կառավարության ֆեյսբուքյան և յութուբյան էջերով։ ...