16:39 29.08.2018
«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն իրենց մրցակից են, բայց կան ուժեր, ում բարեկամ մրցակից են համարում: Իբրև օրինակ նա նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուին՝ Հայկ Մարությանին: Մարտիրոսյանի խոսքերով՝ բոլոր այն ուժերին, ովքեր ընդդիմության շարքերում պայքարել են այսօրվա համար, իրենք համարում են բարեկամ-մրցակիցներ:
Իրենց ուժի շանսերի մասին խոսելով՝ Մարտիրոսյանը նշեց, որ դա կարող են գնահատել միայն քաղաքացիները:
«Ես կարող եմ ասել, որ քաղաքացիների դատին ենք ներկայացնելու ոչ միայն մեր ծրագիրը, որը զարգացման ծրագիր է: Մենք ոչ միայն առօրեական, կոմունալ խնդիրները լուծելու, այլև զարգացման խնդիր ենք դրել, իսկ մեր քաղաքացիների դատին նախ ներկայացնելու ենք «Ժառանգության» անցած ուղին, քանի որ կարևոր է՝ քաղաքական ուժի անցած ուղին, հետագիծն ինչպիսին է»,- ասաց նա:
Ծրագրային որևէ կետ «Ժառանգության» ներկայացուցիչը չառանձնացրեց, նշեց, որ իրենց ծրագրում հիմնական կետ գոյություն չունի, քանի որ Երևանում մեկ խնդիր չէ, որ կարևոր է, կան բազմաթիվ ու բազմազան խնդիրներ:
«Մենք բաց ճակատով նայում ենք մեր քաղաքացիներին, բաց ճակատով մասնակցելու ենք ընտրություններին: Մենք մշտապես եղանք քաղաքացու և պետության շահի կողքին՝ դրա համար շատ հարվածներ կրելով, բայց մեր սկզբունքայնությունը չկորցրինք: Մեր կարգախոսը «Ժպտա»-ն է, մենք պետք է ժպտանք, որովհետև հաղթել ենք»,- նշեց նա:
«Ժառանգության» նախընտրական ցուցակում 49 հոգի են, ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրան հաջորդում են Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը:
Լրագրողների հարցին՝ պատրաստ կլինե՞ն համագործակցելու «Սասնա ծռեր»-ի հետ՝ հաշվի առնելով, որ նախկինում նման համագործակցություն եղել է, Մարտիրոսյանը պատասխանեց, որ իրենք կաշկանդված չեն համագործակցելու «Սասնա ծռեր»-ի հետ, ապա հայտնեց՝ իրենք որոշում ունեն, որ միայնակ չեն իշխելու, սկզբունքորեն կարծում են, որ միակուսակցական իշխանությունը լավ երևույթ չէ:
«Ունենք որոշում, որ նախկին ընդդիմադիր գործընկերների հետ ենք համագործակցելու, ՀԿ-ների հետ, նաև քաղաքապետարանի աշխատակիցների ճնշող մեծամասնությանը գիտենք, գիտենք՝ ովքեր են յուրացումների համար եկել, գիտենք նաև ազնիվներին. բոլոր ազնիվ աշխատողները շարունակելու են իրենց գործունեությունը»,- ասաց Մարտիրոսյանը:
10:56 05.07.2025
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...
10:53 05.07.2025
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրըՀուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...
10:48 05.07.2025
Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգԱմերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...