17:10 29.08.2018
Երևանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնելիս խոստովանեց՝ լավ տրամադրվածությամբ է եկել:
«Դեպի առաջ և դեպի հաղթանակ»,- ասաց նա:
Թարխանյանը գլխավորում է «Երևանի հանրություն» դաշինքը: Լրագրողները հիշեցրին՝ ամուսինը՝ Անդրիաս Ղուկասյանը, պահանջում էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը, արդյո՞ք ընտրությունների անցկացման հետ կապված մտավախություններ չունի:
«Երևանի հանրություն» դաշինքի անդամ Արմեն Հովհաննիսյանն արձագանքեց՝ նշելով.
«Մտավախության խնդիր չէ, վստահության խնդիր է. մենք չենք վստահում մարդկանց, ովքեր տարիների ընթացքում ներգրավված են եղել այլ տիպի ընտրություններում: Մենք էլ ենք հավատում, որ կլինեն ազատ-թափանցիկ ընտրություններ, բայց կուզենայինք, որ անվստահության որևէ նշույլ չմնար, ու պարոն Մուկուչյանի հրաժարականը կօգներ դրան»:
Դաշինքի ընտրական ցուցակում 47 անուն է, իսկ կարգախոսն է՝ «Երևան հանրություն՝ ի շահ հարազատ քաղաքի»: Ցուցակի՝ ոչ մեծ լինելու մասին խոսելով՝ Հովհաննիսյանն ասաց, որ այսօր Երևանի ավագանու կազմում ՀՀԿ-ն 46 մանդատ ունի, սակայն հոգի է ՀՀԿ-ն, իրենք չեն ուզում իրենցով փոխարինել այդ ուժը:
«Մենք նման նպատակ չունենք, գտնում ենք, որ Երևանի ավագանին բազմակուսակցական ազատ ամբիոն է լինելու, որոշումներ ընդունելու տեղ, և 46 հոգին լիովին բավարար է դրա համար»,- ասաց նա:
Թարխանյանն առանձնացրեց քաղաքում առկա և իրենց հուզող հիմնական խնդիրները, այն է՝ առողջապահություն, շրջակա միջավայր, սոցիալական խնդիրներ, որոնց մեջ՝ ներառական քաղաք, մանկապարտեզներ, դպրոցներ, մեծահասակների հարցերը, ենթակառուցվածքներ, տրանսպորտի խնդիր, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծում և աշխատատեղերի ավելացում:
Քաղաքապետի թեկնածուին հարց ուղղեցին՝ ինչո՞ւ պիտի երևանցին վստահի հենց իրենց ուժին, ինչին նա պատասխանեց.
«Որովհետև մեզ մոտ մասնագետներ են, հիմնականում անկուսակցականներ ենք և ամենակարևորը՝ երկար տարիներ աշխատել ենք Երևանի խնդիրների շուրջ»:
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...