«Երկիր Ծիրանի»-ն գալիս է, որ քաղաքապետ լինի Զարուհի Փոստանջյանը. Սոնա Աղեկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

«Երկիր Ծիրանի»-ն գալիս է, որ քաղաքապետ լինի Զարուհի Փոստանջյանը. Սոնա Աղեկյան

17:36 29.08.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց 56 հոգուց բաղկացած ընտրական ցուցակ: Կուսակցության ցուցակի 3-րդ տեղն զբաղեցնող Սոնա Աղեկյանը նշեց, որ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է:

Աղեկյանը նշեց, որ երևանցիներին արդեն տրված է հնարավորություն՝ ունենալ քաղաքապետ, ով իրականում մտահոգ կլինի Երևանի խնդիրներով, ով լավագույնս տիրապետում է Երևանի խնդիրներին՝ տուն առ տուն: «Երկիր Ծիրանի»-ի քաղաքապետի թեկնածուն՝ Զարուհի Փոստանջյանը, ըստ Աղեկյանի, իր քաղաքական կենսագրության ընթացքում հասցրել է տիրապետել քաղաքի բոլոր խնդիրներին և պատրաստ է այդ բեռը վերցնել՝ Երևանը դարձնել արդար քաղաք: Աղեկյանը նշեց, որ կուսակցության կարգախոսի և ծրագրային դրույթների մասին կնշեն հետո, երբ հանդես գան առանձին ասուլիսով:

«Երկիր Ծիրանի»-ն մրցակից չի տեսնում որևէ մեկին, ուղղակի ներկայանում է իր ծրագրով, մրցունակ թիմով: Մեր ցուցակում ներառված բոլոր անդամներն իրենց ոլորտներում կայացած, պահանջված մասնագետներ են, ընդգրկում են բոլոր ոլորտները, որոնք անհրաժեշտ են քաղաքի կառավարման համար: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր թեկնածուներն ունեն կառավարման փորձ»,- նշեց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Երկիր Ծիրանի»-ն ինչի՞ վրա է հիմնվում՝ Զարուհի Փոստանջյանի անձի՞ վրա, թե՞ այլ հիմքի, ինչին Աղեկյանը պատասխանեց, որ «Երկիր Ծիրանի»-ն ունի իր կարգախոսը, ծրագիրը, նպատակները, հիմքը կուսակցությունն է՝ ղեկավարի գլխավորությամբ:

«Երկիր Ծիրանի»-ն գալիս է, որ Երևանի քաղաքապետ լինի Զարուհի Փոստանջյանը, այլ նպատակ այս պահին չունենք»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

10:25 05.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

BACK_TO_TOP