17:40 29.08.2018
«Որպես Արևելյան գործընկերության EURONEST խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար՝ հուլիսի 9-ին գրավոր դիմել եմ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայություն (EUROPEAN EXTERNAL ACTION SERVCE) միջազգային և եվրոպական ինստիտուտներում քաղաքական կոռուպցիայի դրսևորումների և դրա դեմ պայքարի առնչությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Ստորև ներկայացնում ենք հարցը և գրասենյակի պատասխանը:
Հարց. Ինչպես գիտենք, քաղաքական կոռուպցիան լայնորեն տարածվում է բազմաթիվ ինստիտուտներում, և այս կապակցությամբ վերջին բացահայտումները ևս վկայությունն են առ այս՝ ամրագրված լինելով անգամ մի շարք հայտնի բանաձևերում: Այս համատեքստում Եվրոպական խորհուրդը և Եվրոպական հանձնաժողովն ինչպիսի առաջնահերթություններ են սահմանել:
Պատասխան. Շնորհակալություն գրավոր հարցի համար՝ կապված քաղաքական կոռուպցիայի համատեքստում ԵՄ առաջնահերթությունների հետ: ԵՄ հակակոռուպցիոն ջանքերը կենտրոնացած են հետևյալ հիմնական սկզբունքների վրա. ԵՄ հորիզոնական և սեկտորալ հակակոռուպցիոն օրենսդրության և քաղաքականության ակտիվացում; ԵՄ անդամ-պետություններում հակակոռուպցիոն գործունեության հետ կապված մոնիտորինգի իրականացում; ազգային մակարդակում հակակոռուպցիոն միջոցների իրականացմանն ուղղված աջակցություն՝ ֆինանսավորման, տեխնիկական օժանդակության և փորձի փոխանակման միջոցով; հակակոռուպցիոն քաղաքականության համար ապացույցների քանակական բազայի բարելավում:
ԵՄ գործունեության մասին պայմանագրի 83-րդ հոդվածը կոռուպցիան սահմանում է որպես «եվրո հանցագործություն»` թվարկելով այն առավել ծանր հանցագործությունների ցանկում, որն ունի անդրսահմանային չափումներ և որի սահմանման համար կարող են նշվել քրեական հանցագործությունների և սանկցիաների նվազագույն կանոններ: Վերջին տարիներին ԵՄ-ն ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվացման համար, այդ թվում նաև այնպիսիք, որոնք ուղղված են ԵՄ ֆինանսական հետաքրքրությունների պաշտպանությանը խաբեություններից և կոռուպցիայից՝ ուժեղացնելով ադմինիստրատիվ և քրեական ընթացակարգերը, հիմնելով նաև Եվրոպական հանրային դատախազությունը: Նախաձեռնվել է նոր օրենսդրություն, որը նպատակ ունի ապահովել սառեցումները և կոնֆիսկացիոն օրդերների կատարումը, փողերի լվացման քրեականացումը, ԵՄ սահմաններից դուրս կանխիկ գումարների վերահսկողությունը, ինչպես նաև փողերի լվացման դեմ օրենսդրության ուժեղացումը:
Վերջերս, ԵՄ-ն առաջարկել է դիրեկտիվ, որը կնպաստի օրինապահ մարմինների հասանելիությանը բանկային հաշիվների տեղեկատվությանը, ինչպես նաև օրինապահ մարմինների, ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների միջև տեղեկատվության փոխանակմանը՝ նպատակ ունենալով հայտնաբերել, հետաքննել որոշակի քրեական հանցագործություններ: ԵՄ-ն վերջերս նաև առաջարկել է դիրեկտիվ՝ տեղեկատվություն փոխանցող անձանց պաշտպանության հետ կապված:
Ի լրումն, կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ պայքարը հանդիսանում են Տնտեսական կառավարման հետ կապված Եվրոպական Սեմեստրային ցիկլի հիմնական տարրը, ինչը և հանդիսանում է ԵՄ և իր անդամ-պետությունների միջև տնտեսական քաղաքականության շուրջ հիմնական երկխոսությունը: Օրինակները ներառում են ԵՄ անդամ-պետությունների արված առաջարկները, որոնք նպատակ ունեն հաղթահարել ոչ արդյունավետ հանրային գանձումները, ուժեղացնել կանոնները՝ կանխարգելելու շահերի բախումները, վերանայելու կոռուպցիոն իրավախախտումների սահմանափակման օրենքները կամ էլ լուծելու առողջապահության ոլորտում ոչ ֆորմալ վճարումներին վերաբերող հարցերը:
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...