Շատ ծանր պատասխանատվություն է դրված Սամվել Շահրամանյանի վրա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ-ի նորընտիր նախագահի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

Շատ ծանր պատասխանատվություն է դրված Սամվել Շահրամանյանի վրա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ-ի նորընտիր նախագահի մասին

23:25 11.09.2023

Լեռնային Ղարաբաղի նոր ընտրված առաջնորդի՝ Սամվել Շահրամանյանի վրա շատ ծանր պատասխանատվություն է դրված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականին և Սամվել Շահրամանյանի՝ այդ պաշտոնում ընտրվելուն։

«Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ամփսոսում եմ։ Կարող եմ ասել, որ ամբողջ շրջանում մեր միջև եղել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ և փոխըմբռնում։ Կարող եմ ափսոսանք հայտնել այդ հրաժարականի կապակցությամբ։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի նոր ընտրված առաջնորդին՝ Սամվել Շահրամանյանին, կարծում եմ, որ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ։ Շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա»,- ասաց Հայաստանի վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պետք է առաջնորդվի դիրքորոշումները և մոտեցումները միջազգային հանրության հետ համադրելու, դա չհակադրելու տրամաբանությամբ։ Ըստ վարչապետի՝ պետք է առաջնորդվել նաև Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառումով։

«Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։ Մենք չպետք է թույլ տանք ավելորդ քաղաքականացմամբ՝ հարցի հումանիտար էությունը ձևափոխվի քաղաքականի։ Մեր մոտեցումները բխում են այդ տրամաբանությունից»,- նշեց Փաշինյանը։

Հարցին, թե արդյոք շփում կա ԼՂ իշխանությունների հետ, Հայաստանի վարչապետը պատասխանեց․

«Այո, այդ շփումը կա, եղել է, և կարևոր է, որպեսզի ՀՀ իշխանությունն իրադրությանը ծանոթանալու համար առաջին աղբյուրից տեղեկությունը ստանա»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության դեմ. ձերբակալվածի մեքենայում «ՊՎՊ» տեսակի թմրամիջոց կար

15:11 05.05.2025

Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության դեմ. ձերբակալվածի մեքենայում «ՊՎՊ» տեսակի թմրամիջոց կար

Շիրակի մարզի պարեկները մայիսի 3-ի գիշերը՝ ժամը 3.30-ին, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի խճուղում, ապօրինի թմրամիջոց պահելու և պատրաստելու կասկածանքով, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են տարել «Մերսեդես» մակնիշի մեքենայի 27-ամյա վարորդին և 22-ամյա ուղևորին, իսկ «Մերսեդեսը», որի նստատեղի տեսանելի հատվածում կար սպիտակ փոշենման զանգված, տեղում վերցվել է պահպանության: Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած […] ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:05 05.05.2025

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձել են ներկրել ավտոպահեստամասեր։ Դիզվառելիքի և մեքենայի յուղի անօրինական ներմուծման փորձերը կանխվել են։ Քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել են չհայտարարագրված «Marlboro» տեսակի ծխախոտներ։ Հայտնաբերվել է չհայտարարագրված 203 կգ կիտրոն, պղպեղ և լոլիկ։ Չհայտարարագրված 151 կգ բեռի` էլեկտրոնային ծխախոտի, միկրոհամակարգերի, չրերի ներմուծման փորձերը կանխվել […] ...

SHANTNEWS

15:00 05.05.2025

SHANTNEWS

Մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

14:55 05.05.2025

Մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության Շիրակի օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 27-ին՝ կեսգիշերն անց, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արթիկ քաղաքի 31-ամյա և 38-ամյա երկու բնակիչ։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզի ու Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել արթիկցի […] ...

Տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն

14:48 05.05.2025

Տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն

Մայիսի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն։ Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանը, ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը, բարձրաստիճան այլ սպաներ ու հյուրեր։ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է […] ...

Օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով

14:43 05.05.2025

Օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 5-ի նիստի օրակարգում էր «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը, որը հեղինակել են պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Հերիքնազ Տիգրանյանն ու Լենա Նազարյանը: Հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ նախագիծը լրացուցիչ քննարկման կարիք ունի եւ առաջարկել […] ...

BACK_TO_TOP