18:32 29.08.2018
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Վահագն Մատինյանն օգոստոսի 29-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ՀՅԴ-ի՝ 77 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակը, որը գլխավորում է Միքայել Մանուկյանը: Ցուցակի երկրորդ համարն է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը, երրորդը Երևան քաղաքի կոմիտեի ներկայացուցիչ Խաչատուր Ստեփանյանն է:
«Բոլորին համարում ենք մրցակից: Ընտրություններին հանդես ենք գալու «Միասին՝ հանուն Երևանի» կարգախոսով: Երևանցին Դաշնակցությանը ձայն կտա, քանի որ մեր քաղաքապետի թեկնածուն երևանցի է, ունի մեծ հարգանք ու սեր: Մեր թեկնածուները բարձր պրոֆեսիոնալիզմով անձինք են»,- ասաց նա:
Մատինյանը հայտնեց, որ ՀՅԴ-ն առաջիկայում ցուցակը կհրապարակի, որը կտա շատ հարցերի պատասխան: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամանակ ՀՅԴ արտահայտած դիրքորոշումը կարո՞ղ է ինչ-որ կերպ վնասել իրենց վարկանիշին:
«ՀՅԴ-ն երբեք չի խուսափել իր կարծիքն արտահայտել, ինչ արտահայտել ենք, դա է իրականությունը: Մենք չենք մտածել վարկանիշի մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց վստահությունը, որ լինելու են մեծամասնություն, նաև քաղաքապետի իրենց թեկնածուով է պայմանավորված:
Մատինյանին հիշեցրին՝ մամուլում հրապարակումներ եղան իրենց թեկնածուի՝ Միքայել Մանուկյանի՝ նախկինում դատապարտված լինելու մասին, հետաքրքրվեցին՝ դա իրենց չի՞ մտահոգում:
«Եղել են նման հրապարակումներ, բայց գաղտնիք չէ՝ 1994թ. Դաշնակցությունը այդ օրվա իշխանությունների օրոք արգելվեց իբրև կուսակցություն և ողջ վերնախավը, այդ թվում՝ Միքայել Մանուկյանը, շինծու գործերով ձերբակալվեցին»,- ասաց նա՝ նշելով, որ եթե գործերը շինծու չլինեին, նրանց չէին ազատի:
Դաշնակցությունը ևս վստահ է՝ ապագա Երևանի ավագանու կազմում լինելու են մեծամասնություն:
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...