Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ունեցվածքը՝ 4 անշարժ գույք և մեքենա․ «Փաստ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ունեցվածքը՝ 4 անշարժ գույք և մեքենա․ «Փաստ»

09:47 30.08.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, ով հունիսի 21–ին է նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:

Գրիգորյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու առանձնատուն, մեկ բնակարան և մեկ հողամաս: Նրա սեփականությունն է համարվում նաև «HONDA CIVIC FERIO» մակնիշի ավտոմեքենան:

Դրամական միջոցները պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 200 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 510 հազար դրամ, որից 950 հազար դրամը աշխատավարձ է, 380 հազար դրամը՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված գումար, իսկ մնացածն էլ նշված է որպես այլ եկամուտ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ անասնագոմում

11:30 24.06.2025

Հրդեհ անասնագոմում

Հունիսի 24-ին, ժամը 01:12-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։45-ին, մարվել՝ 09։15-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 64 քմ)։ ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

11:18 24.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

11:07 24.06.2025

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

10:55 24.06.2025

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

10:43 24.06.2025

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները   ...

Հրդեհ Հերհեր գյուղում

10:34 24.06.2025

Հրդեհ Հերհեր գյուղում

Հունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...

BACK_TO_TOP