Երևանում շտապօգնության մեքենաների թիվը 39-ից կհասնի 50-ի․ Չինաստանից գալիս են նոր մեքենաներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Երևանում շտապօգնության մեքենաների թիվը 39-ից կհասնի 50-ի․ Չինաստանից գալիս են նոր մեքենաներ

11:33 30.08.2018

Չինաստանը Հայաստանին է նվիրում շտապօգնության 200 մեքենա, որոնք ընդունելու մասին որոշումն այսօր հաստատեց ՀՀ կառավարությունը։ Առողջապահության նախարարը դժվարացավ տեղեկացնել, թե ընդհանուր առմամբ որքան շտապօգնության մեքենա կա Հայաստանում, սակայն նշեց, որ անհրաժեշտ պաշարը համալրվելու է։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ Երևանում շտապօգնության մեքենաների թիվը 39-ից հասնելու է 50-ի։ Համալրումներ կլինեն նաև մյուս համայնքներում։

Մեքենաներից 65-ը ռեանիմոբիլներ են, որոնցից 55-ը կբաժանվեն բուժհաստատություններին, իսկ 10-ը կմնա ռեզերվում։

Որոշումն ընդունելուց առաջ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Չինաստանի կառավարությանը, ապա որոշումն ընդունվեց առանց դեմ ձայների։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

17:08 03.05.2025

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից։ Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին: Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: «Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան հանձնել եմ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»,-ասվում է X սոցիալական ցանցում […] ...

Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակին

17:00 03.05.2025

Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Այսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

16:52 03.05.2025

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Մայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

16:42 03.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...

Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Հայաստան

16:34 03.05.2025

Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Հայաստան

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել: «Մեծ հուզմունք էր տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկի առողջապահական կենտրոնում և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,-նշել է Պայանը: ...

Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆ

16:30 03.05.2025

Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆ

Համապետական շաբաթօրյակի շրջանակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները համատեղ կերպով իրականացրել են մաքրման լայնածավալ աշխատանքներ Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, մաքրվել է շուրջ 36 հեկտար տարածք, որտեղից հավաքվել են կենցաղային թափոններ, ինչպես նաև իրականացվել է բնության […] ...

BACK_TO_TOP