14:40 30.08.2018
Չինաստանից եկած հայ գործարար Հայկ Բալայանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ-տեսաուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշել է, որ այս կերպ փորձում է տեղեկացնել հանրությանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտահանման հետ կապված լուրջ խնդիրների մասին:
Նա հայտնում է, որ 15 տարի է՝ ապրում է Չինաստանում, բիզնես-գործունեություն ծավալում ԱՄՆ-ում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Հայաստանի Հանրապետությունում, չնայած՝ վերջին երկու տարին նվազեցրել է ՀՀ հետ բիզնես գործունեությունը, սակայն հեղափոխությունից և վարչապետի կոչերից հետո վերադարձել է` չինացի գործընկերների հետ նորից բիզնես ծրագրեր, նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու ու հանդիպել է նույն խնդիրներին, ինչ առաջ:
«Լրատվական կայքերից մեկով տեղեկացել ենք օբսիդիան հանքաքարի աճուրդով վաճառքի մասին, օրենքով սահմանված կարգով ձեռք բերել այն, կնքել պայմանագիր՝ չինացի գործընկերների հետ՝ մեծ ակնկալիքներով, չմտածելով գործի բարդության մասին: Փաստաթղթերը հավաքելով՝ դիմել եմ Մաքսային կոմիտե՝ արտահանման թույլտվության համար, 1 – 5 օրվա ընթացքում չստանալով ոչ մի խելամիտ պատասխան: Դատախազության նամակի հիման վրա կասեցրել են թույլտվություն տրամադրելու վարույթը, ապա Երևանի ընդհանուր իրավասության դատարանից որոշում եմ ձեռք բերել և ներկայացել Մաքսային կոմիտե՝ այն մասին, որ տվյալ լոտի վրայից պետք է հանել բոլոր արգելանքները և սահմանափակումները, որի արդյունքում օրենքով սահմանված ևս 1 – 5 օրվա ընթացքում չեմ ստացել ոչ մի պատասխան»,- նշում է նա:
Գործարարը հայտնում է, որ արդեն 7-րդ օրն է՝ պատասխան չի ստացել, ինչի պատճառով իր ընկերությունը կրում է մեծ ֆինանսական վնասներ, և ինքը կորցնում է Չինաստանի գործընկերների վստահությունը՝ թե՛ իր, թե՛ ՀՀ նկատմամբ:
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...