18:48 27.09.2023
Սեպտեմբերի 27-ին, ժամը 15:54-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտավան գյուղի «Չրախլու» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ տրակտորը գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «UMZ» մակնիշի տրակտորը (վարորդ` Ի. Գ., ծնված 1968 թ․) գլորվել է ձորը (մոտ 70 մ). վարորդը ստացել է ոտքի կոտրվածք։
Փրկարարները Ի․ Գ․-ին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բուժմիավորում, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Տրակտորը ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
10:20 13.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 13-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 13-ի 08։00 դրությամբ կազմել է 20.7 աստիճան։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...
10:12 13.08.2025
Ջրվեժ և Աբովյան համայնքների մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 14-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր, Զովք և Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:00 13.08.2025
The Indian Express. Մոդին պլանավորում է սեպտեմբերին հանդիպել Թրամփի հետՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պլանավորում է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային սեպտեմբերին Նյու Յորքում և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է The Indian Express-ը։ Հրատարակության տվյալներով՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Մոդիի սեպտեմբերի վերջին շաբաթում ԱՄՆ կատարելիք այցի համար։ Պաշտոնական պատճառը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելն է, սակայն գլխավոր նպատակը կլինի Թրամփի հետ հանդիպումը՝ […] ...
09:50 13.08.2025
Կիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԿԺԴՀ-ի պետական գործերի ղեկավար Կիմ Չեն Ընը հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահեցրել է, որ աջակցում է Ռուսաստանի իշխանությունների կողմից հատուկ ռազմական գործողության շրջանակներում ձեռնարկվող միջոցառումներին, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Պուտինը բարձր է գնահատել ԿԺԴՀ-ի օգնությունը և Կորեայի ժողովրդական բանակի զինվորների հերոսությունը Կուրսկի մարզի տարածքի ազատագրման գործում։ «Կիմ Չեն […] ...
09:40 13.08.2025
ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային 37 տրիլիոն դոլարիԱՄՆ-ի պետական պարտքի ծավալը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 37 տրիլիոն դոլարի սահմանը, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների։ Գործակալության կայքի համաձայն՝ 2025 թվականի օգոստոսի 11-ի դրությամբ կառավարության չմարված պարտքի ընդհանուր գումարը կազմել է 37,004,817,625,842.56 դոլար։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարի նշագիծը 2024 թվականի նոյեմբերին։ Միևնույն ժամանակ, 35 տրիլիոն […] ...
09:35 13.08.2025
Ամերիկյան լրատվամիջոցները թվարկել են Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման վայրերըԱմերիկյան լրատվամիջոցները նշել են օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավոր վայրերը։ Տեղական Anchorage Daily News հրատարակության տվյալներով՝ հնարավոր է, որ երկու երկրների առաջնորդները հանդիպեն Անքորիջի Թեդ Սթիվենսի անվան միջազգային օդանավակայանում։ Բացի այդ, կա հնարավորություն, որ պետությունների ղեկավարները գագաթնաժողովի վայր ընտրեն ԱՄՆ զինված ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն բազան։ Միաժամանակ, Ալյասկայի […] ...