17:48 12.08.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։
Միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը կամփոփվի հայտնի երգիչ Գոռ Սուջյանի համերգով։
Շնորհավորելով երիտասարդներին տոնական օրվա առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս տարվա կարգախոսը՝ «Երիտասարդական տեղական նախաձեռնություններ՝ Կայուն զարգացման նպատակներին և ավելիին հասնելու համար», շեշտում է երիտասարդների նշանակալի ներդրումը համայնքային կյանքում։ Նրա խոսքով՝ Ապարանը դրա լավագույն օրինակներից է․ շնորհիվ երիտասարդների նախաձեռնողականության՝ քաղաքն օրեցօր դառնում է ավելի գեղեցիկ, բարեկարգ, հետաքրքիր ու բովանդակային։
«Երիտասարդությունը կյանքի այն շրջանն է, երբ պետք է մտածել մեծ նպատակների մասին և վստահ քայլերով շարժվել դրանց իրականացման ուղղությամբ։ Բոլոր մեծ նպատակները սկսվում են միջավայրի փոփոխությամբ և իրականանում են միայն այն դեպքում, երբ ամեն օր հետևողական ջանք ենք ներդնում դրա համար։ Չի կարող աշխարհը դառնալ ավելի լավը, եթե մեր համայնքներն ու անմիջական միջավայրերն ավելի լավը չեն։ Մեծ պատկերը գոյանում է ամեն բաղադրիչից. համայնքներում մեր ներդրած ջանքը փոխում է նաև մեր երկիրը», – ասել է ԿԳՄՍ նախարարը։
Նա կարևորել է նաև երիտասարդների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում՝ ընդգծելով, որ Հայաստանի տարբեր համայնքներում ձևավորվում են երիտասարդական խորհուրդներ, որոնք կապ են ստեղծում երիտասարդների և պետական մարմինների միջև։ ԿԳՄՍ նախարարությունում այս գարնանից դպրոցականների, ուսանողների և երիտասարդների համար սահմանվել է ընդունելության հատուկ օր, որի ընթացքում նախարարն անձամբ է լսում նրանց առաջարկներն ու մտահոգությունները՝ առանց նախապես սահմանված օրակարգի։
Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ երիտասարդների նկատմամբ ուշադրությունը պետք է չսահմանափակվի միայն տարվա մեկ օրով․ նրանք պետք է ներգրավված լինեն յուրաքանչյուր կարևոր հարցի քննարկման ժամանակ։ Նախարարի համոզմամբ՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» նոր օրենքը հնարավորություն է տալիս այս գործընթացը դարձնել ինստիտուցիոնալ և շարունակական։
Եզրափակելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը դիմել է երիտասարդներին. «Վայելեք ձեր երիտասարդությունն ու անդադար սովորեք, որպեսզի ամեն հաջորդ օրը ձեզ զգաք ավելի ուժեղ, մրցունակ ու պատրաստ դիմագրավելու մեր առջև կանգնած խնդիրներին։ Երբ ձեզ կզգաք ուժեղ, բարեկեցիկ ու երջանիկ, ուրեմն վստահ եղեք, որ այդպիսին է նաև մեր երկիրը։ Երջանիկ անհատներն ու քաղաքացիներն են, որ ձևավորում են երջանիկ պետություն»։
Միջոցառման մասնակիցներին ողջունել և շնորհավորել է նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:
Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումներ են անցկացվել նաև Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի շուրջ 96 բնակավայրերում՝ ներառելով մարզամշակութային ծրագրեր, ինտելեկտուալ խաղեր, կինոդիտումներ, թատերական ներկայացումներ և թեմատիկ քննարկումներ։ Միջոցառումները կազմակերպվել են պետական և հասարակական կառույցների նախաձեռնությամբ՝ ստեղծելով հարթակ երիտասարդների ներուժի, ձայնի և ստեղծագործական նախաձեռնությունների ճանաչման ու խրախուսման համար։ Միջոցառումների ծրագիրը կազմվել է նախապես անցկացված առցանց հարցման հիման վրա, որի արդյունքում բացահայտվել են երիտասարդների նախասիրությունները, հետաքրքրությունները և մասնակցության նախընտրելի ձևերը։
21:00 12.08.2025
Չեխիան Գերմանիայից կգնի 44 Leopard 2A8 տանկՉեխիայի պաշտպանության նախարարության կոլեգիան երեքշաբթի օրը հաստատել է Գերմանիայից առաջին 44 Leopard 2A8 տանկերի գնումը։ Պայմանագիրը կներառի հրամանատարական և մարտական մեքենաներ, գնման արժեքը կկազմի 34,2 միլիարդ կրոն (մոտ 1,6 միլիարդ դոլար), և ապագայում նախատեսվում է գնել այդ տանկերի ևս չորս մոդիֆիկացիա, հաղորդում է CTK գործակալությունը։ «Չեխիայի պաշտպանության նախարարության կոլեգիան երեքշաբթի օրը հաստատել է Leopard 2A8 […] ...
20:50 12.08.2025
Զինչենկոն կարող է տեղափոխվել Թուրքիա«Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն կարող է տեղափոխվել «Ֆեներբահչե», հայտնում է TRT Sport-ը: Թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է, որ ուկրաինացին հնարավորինս շուտ միանա իրենցին: «Ֆեներբահչեն» արդեն պաշտոնական հարցում է ուղարկել «Արսենալին»՝ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար: Ալեքսանդր Զինչենկոն 2022 թվականից ի վեր «Արսենալի» կազմում մասնակցել է 91 հանդիպման, խփել 3 գոլ և […] ...
20:40 12.08.2025
Երիտասարդության միջազգային օրը Փրկարար ծառայությունումՕգոստոսի 12-ին ամբողջ աշխարհում նշվող Երիտասարդության միջազգային օրը Հայաստանում ևս նշանավորվեց մի շարք օրվա խորհրդին համապատասխան միջոցառումներով, որոնց շրջանակներում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներում կազմակերպվեցին և անցկացվեցին փրկարարի մասնագիտության արժեքը ներկայացնող բովանդակային և ոգեշնչող միջոցառումներ՝ ուղղված երիտասարդների իրազեկմանն ու ներգրավմանը։ Տարբեր մարզերում անցկացված այցելությունները հնարավորություն ընձեռեցին դպրոցականներին և երիտասարդներին անմիջական շփում ունենալու […] ...
20:30 12.08.2025
Ռյուտեն կմասնակցի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների տեսակոնֆերանսինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն օգոստոսի 13-ին Ալյասկայում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ կմասնակցի ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների հետ Ուկրաինայի հարցով տեսակոնֆերանսի, ասվում է դաշինքի հայտարարության մեջ։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի օրը կմասնակցի ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների՝ Ուկրաինայի հարցով առցանց հանդիպմանը», – հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել […] ...
20:26 12.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետՕգոստոսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ձեռքբերված պայմանավորվածություները նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային փոխգործակցության և խաղաղության համար: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կողմից այս պատմական հանգրվանի […] ...
20:18 12.08.2025
Կանանց Աշխարհի չեմպիոնը նոր գլխավոր մարզիչ ունիՖուտբոլի կանանց Իսպանիայի ազգային հավաքականում մարզչական փոփոխություն է տեղի ունեցել։ Մոնսերատ Տոմեն իր դիմումով հեռացել է գլխավոր մարզչի պաշտոնից, նրան փոխարինել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստուհի Սոնյա Բերմուդեզը: Նա մինչ այս գլխավորել է Իսպանիայի Մ23 հավաքականը: Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը շաբաթներ առաջ Եվրոպայի առաջնության եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր Անգլիայի ազգային թիմին: ...