09:40 13.08.2025
ԱՄՆ-ի պետական պարտքի ծավալը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 37 տրիլիոն դոլարի սահմանը, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների։
Գործակալության կայքի համաձայն՝ 2025 թվականի օգոստոսի 11-ի դրությամբ կառավարության չմարված պարտքի ընդհանուր գումարը կազմել է 37,004,817,625,842.56 դոլար։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարի նշագիծը 2024 թվականի նոյեմբերին։ Միևնույն ժամանակ, 35 տրիլիոն դոլարի սահմանագիծը գերազանցվել է 2024 թվականի հուլիսին։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետական պարտքի աճը դուրս է եկել վերահսկողությունից, իսկ ամերիկյան արժույթի նկատմամբ վստահությունը խաթարվել է անօրինական պատժամիջոցների պատճառով։
11:17 13.08.2025
Դատախազական ներգործության արդյունքում` վերականգնվել է պետությանը պատճառված՝ 390,000 ԱՄՆ դոլարին համարժեք 150,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ երկաթեղենի, ներկերի, թերթապակու, ջրմուղի ու ջեռուցման սարքավորանքի և շինանյութի մանրածախ ու մեծածախ վաճառքի գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում, առանձնապես խոշոր չափերով՝ 500 միլիոն 721 հազար դրամ հարկեր չվճարելու նպատակով, խախտել է Հարկային […] ...
11:08 13.08.2025
Յուրաքանչյուրդ պետք է մաս կազմի մեծ փոփոխության և առաջընթացի Հայաստանում. տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստըՊետություն-հասարակություն կապն ամրապնդելու, ավելի արդյունավետ ու բազմակողմանի պետական կառավարում ապահովելու նպատակով ՆԳ նախարարությունը շարունակում է ակտիվ համագործակցությունը հանրության տարբեր շերտերի հետ։ Այդպիսի համագործակցության հերթական օրինակը ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի ձևավորումն էր: Նպատակը երիտասարդների ձայնը պետական կառավարման օրակարգում լսելի դարձնելն է։ Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին։ […] ...
10:56 13.08.2025
Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներԹմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ: Oրերս Ագարակ սահմանային անցման կետում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները, մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ժամանած […] ...
10:45 13.08.2025
Գոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2003-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը փաստացի իրենը դարձնելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում ապօրինի կազմակերպել և վարել է հողամասերի աճուրդ-վաճառքներ ու վարձակալական մրցույթներ, որոնց մասնակցել և հաղթող են ճանաչվել նրա ընտանիքի անդամները, ովքեր աճուրդի մասնակցելու […] ...
10:37 13.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 444 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.84 դրամ: ...
10:20 13.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 13-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 13-ի 08։00 դրությամբ կազմել է 20.7 աստիճան։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...