20:40 12.08.2025
Օգոստոսի 12-ին ամբողջ աշխարհում նշվող Երիտասարդության միջազգային օրը Հայաստանում ևս նշանավորվեց մի շարք օրվա խորհրդին համապատասխան միջոցառումներով, որոնց շրջանակներում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներում կազմակերպվեցին և անցկացվեցին փրկարարի մասնագիտության արժեքը ներկայացնող բովանդակային և ոգեշնչող միջոցառումներ՝ ուղղված երիտասարդների իրազեկմանն ու ներգրավմանը։
Տարբեր մարզերում անցկացված այցելությունները հնարավորություն ընձեռեցին դպրոցականներին և երիտասարդներին անմիջական շփում ունենալու փրկարարների հետ, ծանոթանալու նրանց դժվար, բայց արժանապատիվ աշխատանքին, հրշեջ-փրկարարական գույքին, տեխնիկային և ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքի առանձնահատկություններին։
Երիտասարդները հնարավորություն ունեցան հետևել հրդեհաշիջման և փրկարարական գործողությունների ընթացքին, ուսումնասիրեցին տարբեր տեխնիկական միջոցների հնարավորությունները, հասկացան թիմային աշխատանքի կարևորությունը փրկարարական գործում։
Միջոցառումները ոչ միայն տեղեկատվական, այլև ներշնչող բնույթ ունեին։ Այս նախաձեռնությունները վկայում են այն մասին, որ Փրկարար ծառայությունը մեծ կարևորություն է տալիս երիտասարդների հետ աշխատանքին՝ նրանց մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու, գիտելիքներ փոխանցելու և նրանց հնարավորությունները բացահայտելու նպատակով։
Երիտասարդությունը մեր ապագան է, իսկ փրկարարի օրինակը՝ խիզախության, պատասխանատվության և նվիրումի ուղեցույց։
22:52 12.08.2025
Ինչու են թուրք գաղափարախոսները կարծում, որ «Թրամփի ուղին» ոչ թե ամերիկյան, այլ իսրայելական նախագիծ էԹուրքիայում ոչ բոլորն են ողջունել ԱՄՆ նախագահի նախաձեռնած «Խաղաղության և բարգավաճման Թրամփի միջազգային երթուղու» գաղափարը: Թուրքական քաղաքական էլիտայում կան մարդիկ, որոնք համարում են, որ սա, ըստ էության, հակաթուրքական նախագիծ է ու Անկարան պետք է փորձի տապալել դրա իրականացումը: Ովքե՞ր են դեմ հանդես եկողներն ու ինչո՞ւ են համարում Թրամփի նախագիծը հակաթուրքական: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […] ...
22:39 12.08.2025
Ալոնսոն որոշել է «Ռեալի» 11 մետրանոցների հիմնական իրացնողինՄադրիդի «Ռեալի» ընթացիկ առաջնության 11 մետրանոցների հիմնական իրացնող է նշանակվել Կիլիան Մբապեն։ Նա կմնա մադրիդյան ակումբի գլխավոր հարվածային ուժը և հնարավորություն կունենա ավելացնելու իր խփած գոլերի թիվը։ AS-ի տեղեկությունների համաձայն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն այս պատասխանատու դերը վստահել է 26-ամյա Կիլիան Մբապեին, ով կլինի թիմի առաջատար հարձակվողը։ Անցած մրցաշրջանում ֆրանսիացին ակումբային մակարդակում անցկացրել է […] ...
22:30 12.08.2025
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է այրվելՕգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ […] ...
22:21 12.08.2025
Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետՕգոստոսի 5-7-ը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպել էր Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը: Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խորացնելու և կապերն ամրապնդելու նպատակներ է հետապնդում այս միջոցառումը։ Ի՞նչ տվեց այն, և առհասարակ հաջողվո՞ւմ է արդյոք իրականացնել այս նպատակները, նաև որոնք են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ներկայիս խնդիրներն ու խոչընդոտները։ Այս ամենի մասին «Հեռանկարը» զրուցել է ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր […] ...
22:10 12.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-իԳազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...