09:15 13.08.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նոր տեսաուղերձ է հղել Իրանի ժողովրդին, որում նա կոչ է անում իրանցիներին ապստամբել Իսլամական Հանրապետության դեմ և խոստանում է նրանց հետագա օգնություն Իսրայելից ջրամատակարարման ոլորտում: Նրա անգլերեն լեզվով ելույթի տեսագրությունը տեղադրվել է Իսրայելի վարչապետի պաշտոնական YouTube ալիքում:
Իր ելույթում Նեթանյահուն իրանցիներին անվանել է «հպարտ ժողովուրդ» և պնդել, որ Իսլամական Հանրապետության առաջնորդները «Իսրայելին պարտադրեցին Տասներկուօրյա պատերազմը» և «խեղճորեն պարտվեցին»։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ Իրանն այժմ լուրջ խնդիրներ ունի ջրամատակարարման հետ կապված, և Իսրայելը, նրա խոսքով, պատրաստ է օգնել այս հարցում։
«Ես շատ լավ լուր ունեմ. Իսրայելը ջրի վերամշակման համաշխարհային առաջատարն է։ Մենք վերամշակում ենք կեղտաջրերի 90%-ը։ Մենք նաև աշխարհում առաջատարն ենք աղազրկման ոլորտում։ Մենք հստակ գիտենք, թե ինչ է պետք անել, որպեսզի Իրանը նույնպես բավարար ջուր ունենա։ Եվ ահա հիանալի լուրը. այն պահին, երբ ձեր երկիրը ազատ դառնա, Իսրայելի լավագույն ջրային մասնագետները կժամանեն Իրանի յուրաքանչյուր քաղաք՝ բերելով առաջադեմ տեխնոլոգիաներ և փորձագիտություն։ Մենք կօգնենք Իրանին վերամշակել ջուրը, կօգնենք այն աղազրկել», – պնդել է Նեթանյահուն։
11:26 13.08.2025
ԱՄՆ-ն Սիրիայի վերակառուցման համար օգնություն է առաջարկում զիջումների դիմաց․ The NationalՄիացյալ Նահանգները Սիրիայի նոր իշխանություններին առաջարկել է օգնություն սոցիալ-տնտեսական վերականգնման գործում՝ պայմանով, որ Դամասկոսը փոխի իր կուրսը էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Նախաձեռնությունը առաջարկվել է Սիրիայի, ԱՄՆ-ի և Հորդանանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին Ամմանում, հաղորդում է The National թերթը ՝ հղում անելով աղբյուրներին: «Ամերիկյան գաղափարն այն է, որ ստեղծվի պետությունների […] ...
11:17 13.08.2025
Դատախազական ներգործության արդյունքում` վերականգնվել է պետությանը պատճառված՝ 390,000 ԱՄՆ դոլարին համարժեք 150,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ երկաթեղենի, ներկերի, թերթապակու, ջրմուղի ու ջեռուցման սարքավորանքի և շինանյութի մանրածախ ու մեծածախ վաճառքի գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում, առանձնապես խոշոր չափերով՝ 500 միլիոն 721 հազար դրամ հարկեր չվճարելու նպատակով, խախտել է Հարկային […] ...
11:08 13.08.2025
Յուրաքանչյուրդ պետք է մաս կազմի մեծ փոփոխության և առաջընթացի Հայաստանում. տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստըՊետություն-հասարակություն կապն ամրապնդելու, ավելի արդյունավետ ու բազմակողմանի պետական կառավարում ապահովելու նպատակով ՆԳ նախարարությունը շարունակում է ակտիվ համագործակցությունը հանրության տարբեր շերտերի հետ։ Այդպիսի համագործակցության հերթական օրինակը ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի ձևավորումն էր: Նպատակը երիտասարդների ձայնը պետական կառավարման օրակարգում լսելի դարձնելն է։ Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին։ […] ...
10:56 13.08.2025
Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներԹմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ: Oրերս Ագարակ սահմանային անցման կետում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները, մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ժամանած […] ...
10:45 13.08.2025
Գոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2003-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը փաստացի իրենը դարձնելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում ապօրինի կազմակերպել և վարել է հողամասերի աճուրդ-վաճառքներ ու վարձակալական մրցույթներ, որոնց մասնակցել և հաղթող են ճանաչվել նրա ընտանիքի անդամները, ովքեր աճուրդի մասնակցելու […] ...
10:37 13.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 444 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.84 դրամ: ...