15:48 30.08.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն օգոստոսի 30-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դժգոհություններին, թե վարորդները սկսել են ավելի շատ խախտումներ անել, խախտել երթևեկության կանոնները, իսկ Ճանապարհային ոստիկանությունը լավ չի աշխատում: Նա վստահեցրեց, որ Ճանապարհային ոստիկանությունն այսօր էլ ավելի լավ է աշխատում, քան երեկ:
«Իհարկե, ոչ բոլորը: Բայց մյուս կողմն էլ նայեք, որ քաղաքացիները ողջունում են. եթե ոչ ամեն օր, օրընդմեջ իրականացվում է ուժեղացված ծառայություն: Հայտնաբերվում են տարբեր խախտումներ կատարած վարորդներ, ուղղակի իմ սուբյեկտիվ կարծիքով՝ մեր քաղաքացիներն ուզում են, որ արթնանան ու տեսնեն՝ ամեն ինչ մեր երկրում իդեալական է: Հեղափոխությունից հետո վատ եղել է մոտ ամիս-ամիսուկես. կար վարչապետի հանձնարարականը, կային սահմանված 8 կետեր, ոստիկանությունն ուսումնասիրել է այդ հանձնարարականը՝ ութ կետեր, որոնց դեպքում ոստիկանությունն ուղղակի զգուշացնում էր վարորդներին՝ ավելի քիչ բողոքներ առաջացնելու համար, բայց եկե՛ք, տեսե՛ք, որ մեր վարորդների մի մասը դա ճիշտ չընկալեց»,- նշեց նա:
Օսիպյանն ասաց, որ իրենք այդ ութի դեպքում զգուշացնում էին, համապատասխան խախտում կատարած վարորդին գրի առնում գրքույկում, որ կրկնվելու դեպքում պատժեն: Մարդիկ կային, որ կոպիտ խախտումներ էին անում, ոստիկանապետը նշեց՝ անձամբ է նրանց մեքենան կանգնեցրել, դիտողություն արել, ապա տեղեկացրեց՝ վերջին շրջանում խստացում է եղել կոպիտ խախտումների դեպքում: Օսիպյանը նաև նշեց՝ կան բարեխիղճ վարորդներ:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին անդրադառնալով՝ Օսիպյանը նշեց, որ այս պահին չի կարող որևէ բան ասել, տեղեկացրեց, որ կատարվում են համապատասխան աշխատանքներ, համագործակցում են Ինտերպոլի միջազգային կառույցների, Կենտրոնական բյուրոյի հետ:
«Կարծում եմ՝ հաջողության կհասնենք»,- ասաց Օսիպյանը:
11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...
11:33 05.07.2025
Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներինՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...
11:15 05.07.2025
Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...
10:56 05.07.2025
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...
10:53 05.07.2025
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրըՀուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...