Սյունիքի մարզում իրանական համարանիշներով բեռնատարը կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+19.09 oC

Սյունիքի մարզում իրանական համարանիշներով բեռնատարը կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

21:20 29.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 242 կմ հատվածում իրանական համարանիշներով  բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել․ Փեզեշքիան

23:59 10.08.2025

Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել․ Փեզեշքիան

Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել ուժով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ես համոզված եմ, որ անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել։ Ճիշտ այնպես, ինչպես անհնար էր ուժով պոկել հիջաբը նրանց գլխից (հղում Իրանի պատմության 20-րդ դարի այն ժամանակահատվածին, երբ երկրի իշխանությունները քաղաքականություն էին վարում հիջաբ կրելու դեմ – խմբ.)», – Իրանի նախագահի խոսքերն […] ...

Վենսը բացատրել է, թե ինչու Զելենսկին չպետք է առանձին հանդիպի Պուտինի հետ

23:13 10.08.2025

Վենսը բացատրել է, թե ինչու Զելենսկին չպետք է առանձին հանդիպի Պուտինի հետ

ԱՄՆ-ն կարծում է, որ Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը կլինի «անարդյունավետ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է Fox News-ը։ Մասնավորապես, Վենսն ասել է, որ հենց Թրամփը պետք է հանդես գա որպես միջնորդ և հանդիպեցնի Զելենսկուն Պուտինի հետ՝ «հակամարտությունը […] ...

Միջանցքի հարցը լիովին փակվել է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է․ Արաղչի

22:48 10.08.2025

Միջանցքի հարցը լիովին փակվել է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է․ Արաղչի

IRNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին։ «Միջանցքի հարցը լիովին փակվել է: Խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ այդ երկրի տարածքում։ Այս նախագիծն իրականացնելու է հայ-ամերիկյան ընկերություն, որը գրանցվելու է Հայաստանում և գործելու է այդ երկրի օրենքներով»,-ասել է նա։ Արաղչին […] ...

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան

22:44 10.08.2025

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան

Թուրքիայի Բալիքեսիր նահանգում երկրաշարժի պատճառով շենքի փլուզումից հետո փլատակներում կարող է լինել առնվազն երկու մարդ, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալիքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը: «Երկրաշարժից հետո երկու մարդ մնում է փլատակներում», – հաստատել է Ներքին գործերի նախարարության […] ...

Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

22:30 10.08.2025

Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների և «Տիգ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: ...

Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքով

22:24 10.08.2025

Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքով

Թուրքիայի Սինդիրգի քաղաքում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտն է, փլուզվել է առնվազն տասը շենք, հայտնել է քաղաքապետ Սերկան Սաքը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը։ «Սինդիրգիում առնվազն տասը շենք է փլուզվել, և մի քանի տներ վնասվել են», – ասել է Սաքը Habertürk հեռուստաընկերությանը։ […] ...

BACK_TO_TOP