16:15 30.08.2018
Փաստաբան Արա Ղարագյոզյանը դիմել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին և խնդրել, որ 2008թ. Մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ քննվող քրեական գործով իրեն տուժող ճանաչեն: Ստորև ներկայացնում ենք փաստաբանի դիմումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն
պետ՝ Սասուն Խաչատրյան
Փաստաբան Արա Ղարագյոզյանից
Ք.Երևան Արշակունյաց 6
Դիմում
(2008թ. մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ քննվող քրեական գործով տուժող ճանաչելու պահանջի մասին)
Հարգելի պարոն Խաչատրյան
Հատուկ քննչական ծառայության վարույթում է գտնվում 2008թ. մարտի 1-ի (դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածի) իրադարձությունների կապակցությամբ քննվող քրեական գործը (քրեական գործի համարը մեզ հայտնի չէ):
Նշված քրեական գործով, ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության պաշտոնական հաղորդագրությունների և Ձեր կողմից տրված հարցազրույցների, քննություն է կատարվում և քրեական հետապնդում է հարուցված այդ թվում և 2008թ. փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի տապալման, Երևան քաղաքում փաստացի ռազմական դրություն սահմանելու դեպքի առթիվ: Սահմանադրական կարգը տապալելու համար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք, այն բանի համար, որ նա, արձակելով ֆորմալ առումով Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր, փաստացի սահմանել է ռազմական դրություն՝ զինված ուժերը ներգրավելով (նման հանձնարարություն տալով) ներքաղաքական հարաբերություններում խնդիրներ լուծելու համար և արդյունքում Սահմանադրության 8.2. կետով (2005թ. խմբագրությամբ) նախատեսված «Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո:» Դրույթի գործունեությունը փաստացի դադարեցնելով:
Սույնով հայտնում եմ, որ վերը նշված արարքի կատարման արդյունքում սահմանափակվել է իմ՝ ․․․․ ․․․․․իս, որպես մարդու և քաղաքացու, հիմնական իրավունքներից խաղաղ հավաքներ անցկացնելու (հավաքներին մասնակցելու) իրավունքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, բողոքելով օրեր առաջ անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ տեղ գտած քվեարկության արդյունքների կեղծման հանգամանքի դեմ, պարբերաբար մասնակցել եմ 2008թ. փետրվարի 19-ից հետո մեկնարկած հետընտրական ամենօրյա բողոքի ցույցերին և նպատակ եմ ունեցել մասնակցել դրանց նաև 2008թ. մարտի 1-ին և դրանից հետո, սակայն սահմանադրական կարգը տապալելու, Երևան քաղաքում ապօրինաբար փաստացի ռազմական դրություն մտցնելու արդյունքում զրկվել եմ այդ իրավունքից՝ կրելով բարոյական վնաս:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իր բազմաթիվ որոշումներում անդրադառնալով հավաքների ազատության իրավունքի սահմանափակման հիմքերին և նպատակներին, արձանագրել է, որ ազատության ցանկացած սահմանափակում պետք է լինի համաչափ այն նպատակներին, որոնց համար այն կիրառվում է (տես՝ Բարանկեվիչն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործով վճիռը), պետությունը պարտավոր է ոչ միայն պաշտպանել խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը, այլ նաև պետք է ձեռնպահ մնա դրա չհիմնավորված սահմանափակումներից՝ բացառապես համոզիչ պատճառների գոյության պայմաններում միջամտելով այդ իրավունքի իրացմանը (տես՝ Օուրանյո Տոքսոն՝ ընդդեմ Հունաստանի, և Ադալին՝ ընդդեմ Թուրքիայի գործերով վճիռները): Դատարանը անթույլատրելի և խաղաղ ցուցարարների իրավունքի խախտող է համարել հավաք անցկացնելու իրավունքի այնպիսի սահմանափակումը, որը պայմանավորված իշխանությունների անհանդուրժողականությամբ (տես՝ Օյա Ատամանը՝ ընդդեմ Թուրքիայի գործով վճիռը):
Պաշտոնական հաղորդագրություններում ներառված տեղեկատվության համաձայն, ներկայումս վարույթն իրականացնող մարմինը տիրապետում է ապացույցների բավարար ամբողջության փաստելու համար (առնվազն այս փուլում), որ 2008թ. փետրվար ամսվա վերջին օրերի և մարտի 1-ի հանրահավաքները կրել են խաղաղ բնույթ, իսկ իշխանության ներկայացուցիչների կողմից դրանց փաստացի արգելումն ու խաղաղ հավաքի մասնակիցների իրավունքին միջամտությունը, հատկապես զինված ուժերի ներգրավմամբ և փաստացի ռազմական դրության սահմանմամբ, ոչ միայն եղել է չհիմնավորված, չի հետապնդել իրավաչափ նպատակ և չի եղել համաչափ, այլ առհասարակ կատարվել է Սահմանադրության դրույթի գործունեությունը փաստացի վերացնելու, այդպիսով սահմանադրական կարգը տապալելու արդյունքում:
Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով այն, որ վերը նշված, մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին և այլ անձանց մեղսագրվող հանցավոր արարքներով պայմանավորված ես 2008թ. մարտի 1-ից սկսած, առնվազն 20 օրով փաստացի զրկվել եմ իմ խաղաղ հավաքին մասնակցելու իրավունքը իրացնելու հնարավորություններից, այսինքն՝ ինձ ենթադրյալ հանցագործությամբ անմիջականորեն հասցվել է բարոյական վնաս՝ գտնում եմ, առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքը ինձ քրեական գործով տուժող ճանաչելու համար:
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը հաստատողը և դրա փաստացի կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին (առնվազն հանցագործության դեպքի պահին ՀՀ քաղաքացի հանդիսացող անձինք) և անկախ սահմանադրական կարգը տապալելու եղանակից ու նրանից, թե դրա արդյունքում փաստացի յուրաքանչյուր քաղաքացու որ հիմնական իրավունքն է խախտվել և սահմանափակվել, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին ըստ էության անմիջականորեն տուժել է այդ հանցագործությունից՝ կրելով բարոյական վնաս, ինչը ևս ինքնուրույն հիմք է այդ թվում ինձ տուժող ճանաչելու համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին և 100-րդ հոդվածի 1-ին մասերով`
Խ Ն Դ Ր ՈՒ Մ Ե Մ
2008թ. մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ քննվող քրեական գործով ինձ ճանաչել տուժող:
Փաստաբան` Ա.Ղարգյոզյան
30.08.2018 թ
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...
11:33 05.07.2025
Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներինՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...
11:15 05.07.2025
Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...
10:56 05.07.2025
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...
10:53 05.07.2025
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրըՀուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...