Ավտովթար՝ Երևանում. կա վիրավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

Ավտովթար՝ Երևանում. կա վիրավոր

16:00 05.10.2023

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի «Կարմիր խաչ» տանող հատվածում բախվել են Երևանի բնակիչ` 35-ամյա Սամվել Չ.-ի վարած Toyota Camry մակնիշի և Լոռու մարզի բնակիչ` 45-ամյա Վահրամ Փ.-ի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արմեն Խաչատրյանն ու կրտսեր պարեկ ՐաֆՖի Հովհաննիսյանը:Բախման հետևանքով Toyota-ն մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, ինչի համար երթևեկությունը դարձել է միակողմանի:Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի՝ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ

12:53 12.08.2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված արդյունավետ աշխատանքի և արձանագրված առաջընթացի համար, ինչպես նաև մաղթել հաջողություն […] ...

«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվով

12:45 12.08.2025

«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվով

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում 1-4 հաշվով պարտվել է «Օռլանդո Սիթիին»։ Հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի առաջատար Լիոնել Մեսսին։ «Օռլանդոն» 44 միավորով չորրոդ տեղ է բարձրացել Արևելյան կոնֆերենցիայում, «Ինտեր Մայամին» 42 միավորով 6-րդն է։   ...

Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներից

12:34 12.08.2025

Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներից

Գլխավոր դատախազությունը պահանջում է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց ՀՀ պետական բյուջեի միջոցներով փոխհատուցված 670 միլիոն դրամը համապարտության կարգով բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին […] ...

Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

12:27 12.08.2025

Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանզիմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

12:21 12.08.2025

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ 36-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ և ապօրինի պահում է մարիխուանա։ Օգոստոսի 7-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, և օգոստոսի 8-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ, հողամասում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով լցված […] ...

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

BACK_TO_TOP