




20:44 10.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ National Gallery of Armenia/ Հայաստանի ազգային պատկերասրահ-ում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված «Հակոբ Հակոբյան-100. հոգու հայելի» հոբելյանական ցուցահանդեսի բացումը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հակոբ Հակոբյանի այրին՝ Մարի Հակոբյանը, դուստրը՝ Նորա Հակոբյանը, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանը, անվանի արվեստագետներ և արվեստասերներ:
Ցուցահանդեսը ներկայացնում է Հակոբ Հակոբյանի շուրջ 110 գեղանկարչական և գրաֆիկական գործեր, քանդակներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի, ընտանիքի և մասնավոր հավաքածուներից:
Ցուցադրությունը կազմակերպվել է ժամանակագրական հաջորդականության և ժանրաթեմատիկ բազմազանության սկզբունքով. ներկայացված են թե՛ հեղինակի ստեղծագործական շրջանների լավագույն գործերը, թե՛ անցումային փուլերի աշխատանքները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ներկաներին ցուցադրության բացման կապակցությամբ՝ այն որակելով որպես Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների առանցքային իրադարձություններից մեկը:
«ԿԳՄՍ նախարարությունը մշտական աջակցությամբ կարևորում և նպաստում է մեր մեծերի և նրանց ժառանգության հանրահռչակմանը, ինչը նաև մեծ պատիվ է մեզ համար,-ասել է ԿԳՄՍ փոխնախարարը և հավելել,-Հակոբ Հակոբյանի «Սարերում» որնանկարը, որը Գտնվում էր Գյումրու թատրոնում, օրերս կտեղափոխվի և կցուցադրվի Գյումրու դպրոցներից մեկում՝ պատշաճ պահպանման պայմաններով»:
Նորա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Հակոբ Հակոբյան արվեստագետին արժևորելու և նրա վաստակը այսկերպ գնահատելու համար: Նա ներկայացրել է Վարպետի հոդվածների և հարցազրույցների երկհատորյակը՝ «Ուրախության և տխրության խոսքեր» խորագրով:
«Այս դժվար և տխուր օրերին վարպետը մեզ հետ է»,- ասել է Նորա Հակոբյանը և մեջ բերել Հակոբ Հակոբյանի խոսքերը. «Ինձ միշտ հուզել է հայրենիքիս հետ կապի գիտակցումը: Ես միշտ ձգտել եմ շոշափելի դարձնել այդ կապը, ապրել հայրենի հողի վրա, շարունակ շփվել ժողովրդիս հետ, հայրենիքիս հետ: Իմ ապրումերն են ներդրված իմ ողջ ստեղծագործության մեջ»:
Ցուցահանդեսի բացման շրջանակում ներկայացվել է ՀՀ կենտրոնական բանկի թողարկած «Հակոբ Հակոբյան-100» արծաթե հուշադրամը։ Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հակոբ Հակոբյանի «Մարդը և բույսը» կտավը (1963 թ.), դարձերեսին՝ Հակոբ Հակոբյանն իր արվեստանոցում: Էսքիզների հեղինակը Հարություն Սամուելյանն է: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...