11:57 11.10.2023
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն իրականում արդեն երկրորդ ճակատ է բացել Իսրայելի հյուսիսում, իրավիճակը դեռ վերահսկելի է, բայց ամեն պահի հնարավոր է սրում, ասել է Երուսաղեմի Ռազմավարության և անվտանգության ինստիտուտի (JISS) պրոֆեսոր և նախագահ Էֆրեյմ Ինբարը։
«Երկրորդ ճակատն արդեն բացվել է, այս պահին լարվածությունը կարելի է բնութագրել որպես ցածր, բայց իրավիճակը կարող է սրվել ցանկացած պահի: Իսրայելը փորձում է զսպել «Հեզբոլլահին» ակտիվորեն միանալ պատերազմին», – կարծում է Ինբարը:
Ավելի վաղ լիբանանյան լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իսրայելը հրետանային կրակ է բացել Լիբանանի հարավում գտնվող մի շարք շրջանների ուղղությամբ: Սրանից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հարձակումներ սկսեց հյուսիսային Իսրայելի վրա։ Իսրայելցի զինվորականները պատասխանել են՝ կրակելով «Հեզբոլլահի» դիտակետերի ուղղությամբ։ Իսրայելական բանակը հայտնել է, որ հարձակումների արդյունքում երկու զինվոր է զոհվել։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից ենթարկվել է աննախադեպ հրթիռային հարձակման։ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները զանգվածային հրթիռային հարձակումներից հետո ներթափանցել են հարավային Իսրայելի սահմանային շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության մասին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։
12:26 24.05.2025
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր ՍիյարտոնՄայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման: Ծրագրված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: ...
12:17 24.05.2025
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ԱԽ գրասենյակը հայտնում է պատճառըՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրին խորհրդի գրասենյակից` պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը։ «Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու պատճառով ՀՀ ԱԽ քարտուղարը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը»,- հայտնեցին ԱԽ գրասենյակից։ ...
12:05 24.05.2025
Տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել «Բայերի» հետՀոլանդացի հանրահայտ մարզիչ Էրիկ տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել Լևերկուզենի «Բայերի» հետ։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 55-ամյա մասնագետը պատրաստակամություն էր հայտնել ընդունելու թիմի ղեկը գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ շփումներից հետո: Այժմ ակումբը պետք է վերջնական որոշում կայացնի, քանի որ ղեկավարները միաժամանակ բանակցություններ էին վարում […] ...
11:50 24.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...
11:42 24.05.2025
ՔԿ-ի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակած անձինք ձերբակալվել են. հայտնաբերվել է հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասըՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, […] ...