10:35 13.10.2023
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի 33-ամյա մի բնակչուհի և ՌԴ 31-ամյա մի քաղաքացի իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերում, պատրաստում և պահում առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ:
Տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ նրանք համատեղ բնակվում են Կոտայքի մարզի Գառնի գյուղի առանձնատներից մեկում, որտեղ էլ պատրաստում և համացանցի միջոցով իրացնում են թմրամիջոցներ։ Ըստ տեղեկությունների` նրանց բնակության վայրում կար սինթետիկ թմրանյութեր պատրաստելու լաբորատորիա և մարիխուանա ստանալու հատուկ սարքավորումներով կահավորված տարածք:
Տեղեկությունը փոխանցվել է Աբովյանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ:
Հոկտեմբերի 11-ին, համագործակցելով Կոտայքի ոստիկանության և քննչական բաժինների հետ, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել Գառնի գյուղի նրանց բնակության վայրում: Հայտնաբերվել է մոտ 60 գրամ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց, մոտ 8 գրամ մարիխուանա, մոտ 51 գրամ մեթամֆետամին, հարմարեցված տարաներում աճեցված կանեփի 30 բույս, տարբեր տարողությամբ 23 տարա՝ լցված ընդհանուր մոտ 12 լիտր տարատեսակ քիմիական նյութերով և պրեկուրսորներով, ինչպես նաև թմրամիջոցներ պատրաստելու համար նախատեսված ապակե կոլբաներ, գործիքներ, թմրամիջոցներ պատրաստելու և աճեցնելու համար նախատեսված այլ սարքավորումներ:
Նույն գործի շրջանակներում Գառնի գյուղի նույն տան մոտ ձերբակալվել և իր «ԲՄՎ»-ով հանդերձ՝ ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխվել Երևանի 37-ամյա մի բնակիչ, որը բանավոր հայտարարել է, որ մեքենայում կա օդաճնշիչ ատրճանակ և մեֆեդրոն տեսակի թմրամիջոց, որը ձեռք էր բերել 33-ամյա բնակչուհուց:
Նույն որը խուզարկություն է կատարվել նաև Երևանի Ֆուչիկի փողոցում գտնվող 33-ամյա կնոջ մեկ այլ բնակության վայրում. հայտնաբերվել է մարիխուանա և զիպ փականով 187 տոպրակ՝ նախատեսված թմրամիջոցներ իրացնելու համար։
Ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխվել Ֆուչիկի փողոցի 28-ամյա մի բնակիչ:
Քրեական վարույթի շրջանակներում հիշյալ բոլոր անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:48 05.07.2025
Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգԱմերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...