2024 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է անձնական օգնականի ծառայության տրամադրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+26.09 oC

2024 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է անձնական օգնականի ծառայության տրամադրում

16:38 13.10.2023

2024 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է անձնական օգնականի ծառայության տրամադրում․ այս համատեքստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախատեսում է իրականացնել անձնական օգնականների վերապատրաստման դասընթացներ:
Արդյունքում մասնակիցները կհավաստագրվեն և կհաշվառվեն վերապատրաստված անձնական օգնականների ռեեստրում:
Դասընթացներն իրականացվելու են Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում՝ մեկ շաբաթ տևողությամբ:
Դասընթացներին կարող են մասնակցել միայն այն անձինք, ովքեր պատրաստ են անձնական օգնականի ծառայություն մատուցել ոչ իրենց ընտանիքի անդամին:
Հաշվի առնելով վերոնշյալ կետը՝ անձնական օգնականների դիմումների հաշվառման հարթակում նախկինում գրանցված անձինք, ովքեր ցանկանում են մասնակցել վերապատրաստման դասընթացներին, իրենց անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի համար, հեռախոս, էլ. հասցե, պետք է ուղարկեն [email protected] էլ. հասցեին:
Անձնական օգնականների դիմումների հաշվառման հարթակում կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝ urlshortener.at/puMYZ
Առցանց դիմումները կամ անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հեռախոս, էլ հասցե, փաստացի բնակության հասցե, անհրաժեշտ է ներկայացնել մինչև հոկտեմբերի 18-ը ժամը՝ 18:00-ն:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը պատմել է Թրամփի հետ իր երեկվա զրույցի մասին

17:20 09.05.2025

Մակրոնը պատմել է Թրամփի հետ իր երեկվա զրույցի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նախորդ երեկոյան «մի քանի անգամ» զրուցել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, և կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Ավելի վաղ Թրամփն առաջարկել էր հակամարտության կողմերին 30 օր փոխադարձաբար ձեռնպահ մնալ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածելուց։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել այս նախաձեռնությանը։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, […] ...

«Ինտերի» դարպասապահը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

17:10 09.05.2025

«Ինտերի» դարպասապահը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

«Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների դարպասապահը առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիից: ...

Հրդեհ առևտրաժամանցային կենտրոնի տանիքում

16:55 09.05.2025

Հրդեհ առևտրաժամանցային կենտրոնի տանիքում

Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...

Վարչապետը հանդիպել է վետերաններին և շնորհավորել տոնական օրվա առիթով

16:48 09.05.2025

Վարչապետը հանդիպել է վետերաններին և շնորհավորել տոնական օրվա առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է վետերաններ Խաչիկ Հովակիմյանին և Վոլոդյա Գսպոյանին: Նրանք այստեղ են ժամանել Երևանից և ներկա գտնվել Կարմիր հրապարակում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Վարչապետը շնորհավորել է վետերաններին տոնական օրվա առիթով, զրուցել նրանց հետ և մաղթել քաջառողջություն: ...

Հրդեհ բեռնատարի բեռնախցիկում

16:40 09.05.2025

Հրդեհ բեռնատարի բեռնախցիկում

Մայիսի 9-ին, ժամը 12:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 21 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Renault» մակնիշի բեռնատարի բեռնախցիկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։13-ին, մարվել՝ 13։25-ին։ Բեռնախցիկում մասամբ այրվել է խոհանոցային պարագաներով մոտ 100 արկղ։ ...

Ռյուտե. ՆԱՏՕ-ն Կիևին անդամակցություն չի խոստացել որպես խաղաղության պայմանագրի մաս

16:23 09.05.2025

Ռյուտե. ՆԱՏՕ-ն Կիևին անդամակցություն չի խոստացել որպես խաղաղության պայմանագրի մաս

ՆԱՏՕ-ն Ուկրաինային դաշինքին անդամակցություն չի խոստացել որպես Ռուսաստանի հետ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համաձայնագրի մաս։ Սա երկարաժամկետ խնդիր է։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «ՆԱՏՕ-ն Ուկրաինային խոստացել է անդառնալի ուղի դեպի ՆԱՏՕ, բայց մենք երբեք չենք խոստացել, որ սա կլինի խաղաղության համաձայնագրի մաս։ […] ...

BACK_TO_TOP