Նշվել են տեստոստերոնի պակասը ցույց տվող ախտանիշները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

Նշվել են տեստոստերոնի պակասը ցույց տվող ախտանիշները

21:25 14.10.2023

Տեստոստերոնի անբավարարությունը դրսևորվում է ախտանիշներով, որոնք կարելի է դասակարգել որպես սպեցիֆիկ, սեռական ոլորտին առնչվող և ոչ սպեցիֆիկ։ Դրանք ներառում են հուզական խանգարումներ, հոգնածություն, քնի խանգարումներ, մկանային թուլություն, մարզումների բացակայություն կամ անբավարար արդյունքներ և ֆիզիկական աշխատանքի ցանկության նվազում: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է Եվրոպական բժշկական կենտրոնի (EMC) էնդոկրինոլոգ Յուլիա Կատուրիան։

«Տղամարդկանց մոտ տեստոստերոնի դեֆիցիտը ուղեկցվում է նաև մի շարք նյութափոխանակության խանգարումներով և սրտանոթային համակարգի խնդիրներով՝ քաշի ավելացում, արյան շաքարի ավելացում, իսկ մեծ տարիքում՝ սրտամկանի ինֆարկտի ռիսկը, ինչպես նաև տարբեր պատճառներով մահացությունը»,- նշել է Կաթուրիան։

Կանանց մոտ այն կարող է դրսևորվել նաև որպես լիբիդոյի և ընդհանուր էներգիայի մակարդակի նվազում: Սակայն այս խնդիրն ավելի քիչ է ուսումնասիրված հատկապես վերարտադրողական տարիքի կանանց մոտ։

«Որոշ դեպքերում պատճառը կարող են լինել այլ էնդոկրին հիվանդություններ: Տեստոստերոնի նվազումն ավելի բնորոշ է կանանց դաշտանադադարից հետո, սակայն նման պայմանների թերապիան հաճախ նշանակվում է առանց ցուցման և կարիք ունի հետագա հետազոտությունների»,- կիսվել է մասնագետը։

Էնդոկրինոլոգի խոսքով՝ եթե սեռական ոլորտից գանգատներ չլինեն, տեստոստերոնի պակասի հավանականությունը կարող է կասկածելի լինել, իսկ պատճառը պետք է փնտրել այլ տեղ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

16:46 11.05.2025

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագծով: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կայացել է մայիսի 9-ին. այն տեղակայված է Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […] ...

Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ Զելենսկի

16:35 11.05.2025

Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ միայն այն դեպքում, եթե Մոսկվան համաձայնվի մայիսի 12-ից Կիևի և մի շարք ԵՄ երկրների կողմից առաջարկվող հրադադարին։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի միկրոբլոգում: «Դրական նշան է, որ ռուսները վերջապես սկսել են մտածել պատերազմը դադարեցնելու մասին: Ամբողջ աշխարհը դրան շատ երկար ժամանակ է սպասում: Եվ ցանկացած […] ...

Նիգավանում հովիվը գետում մարմին է հայտնաբերել

16:24 11.05.2025

Նիգավանում հովիվը գետում մարմին է հայտնաբերել

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիգավան վարչական շրջանի Մոզոլան կոչվող հատվածում՝ գետում, քաղաքացի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, փրկարարները և պարեկները: Նախքան հրշեջ-փրկարարների ժամանելը, 2 քաղաքացի գետում […] ...

5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլների շրջանում

16:13 11.05.2025

5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլների շրջանում

5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սևերո-Կուրիլսկից 39 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժի օջախը գտնվել է 144 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկից 39 կմ հեռավորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չեն հաղորդվել: ...

Ուշակով. ՌԴ-ից պատվիրակություն կգնա Ստամբուլ

16:06 11.05.2025

Ուշակով. ՌԴ-ից պատվիրակություն կգնա Ստամբուլ

Ռուսաստանը Ստամբուլում կայանալիք բանակցություններին կներկայացվի պատվիրակությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Մենք պատվիրակություն կուղարկենք», – պատասխանել է դիվանագետը այն հարցին, թե ով է ներկայացնելու ռուսական կողմը Ստամբուլում կայանալիք բանակցություններում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը բանակցություններում կներկայացնեն դիվանագետներ, թե՞ զինվորականներ, Ուշակովը նշել է. «Դրա մասին կհայտարարվի»։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […] ...

Արարատի մարզում բախվել են BMW-ն և ՎԱԶ 2107-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

15:56 11.05.2025

Արարատի մարզում բախվել են BMW-ն և ՎԱԶ 2107-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

Մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմանում Գինեվետ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Մուշեղ Ե․-ի վարած BMW մակնիշի և 37-ամյա Սոս Խ․-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի […] ...

BACK_TO_TOP