12:34 31.08.2018
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների հնարավորություններից են այսօր խոսել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը և քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
«Բոլորը չէ, որ ունեն հավասար հնարավորություններ, բայց պետք է հաշվի առնել, որ կա մի գործուն, որը կազդի ընտրությունների վրա` հետհեղափոխական էյֆորիան: «Իմ քայլը» դաշինքը, ունենալով հեղափոխական աջակցությունը և վարչապետի գործոնը, ենթադրում ենք, որ բավականին բարձր ձայներ կունենա: Չի բացառվում, որ 50 տոկոս ստանա: «Բարգավաճ Հայաստանը», հավանաբար, երկրորդ տեղը կզբաղեցնի, մյուս կողմից՝ կարող է երրորդ տեղի համար պայքար գնալ «Լույս» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան»-ի միջև: ՀՅԴ-ն չորրորդ տեղում կլինի, ենթադրում եմ, որ նշաձողը կանցնի, քանի որ բավականին ընտրող ունի Երևանում: Մնացածներն էլ այնքանով, որքանով»,- ասել է Բադալյանը:
Ըստ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի` այս ընտրությունները յուրահատուկ են նրանով, որ ոչ միայն առաջինն են հետհեղափոխական շրջանում, այլև, որ ընդդիմություն ձևավորված չէ:
«Բոլորն ասում են, որ աջակցելու են իշխանությանը: Ինչ վերաբերում է շանսերին, դատելով այսօրվա իրավիճակից, հետհեղափոխական տրամադրությունները որոշակի դեր կունենան ձայների բաշխման վրա: Ամեն ինչ կախված է նաև նրանից, թե որքանով է վարչապետը ներգրավված լինելու ընտրության մեջ»,- ասել է Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելու է 9 կուսակցություն, 4 դաշինք:
14:54 05.07.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...
14:44 05.07.2025
Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ ԾառուկյանUFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...
14:30 05.07.2025
Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետԹուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...
14:14 05.07.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...
14:00 05.07.2025
Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...