11:50 20.10.2023
Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել աչքերի առաջ մուգ բծերի ի հայտ գալը, և ո՞ր դեպքում է այս ախտանիշը պահանջում բժշկի դիմել, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բացատրել է նյարդաբան Օլգա Կալմիկովան։
Սովորաբար, պացիենտների աչքի առաջ լողացող բծերը փայլում են, երբ նրանք հանկարծ փոխում են իրենց մարմնի դիրքը կամ ծանրություն բարձրացնում, կիսվել է բժիշկն իր դիտարկումներով: Շատ դեպքերում այս մուգ կետերը վկայում են արյան ճնշման բարձրացման մասին, սակայն դրանք այլ պատճառներ կարող են ունենալ, նշել է նա։
«Ամենից հաճախ դրանք առաջանում են արյան բարձր ճնշման ֆոնին, երբ ուղեղի անոթները սպազմ կամ հիպերտոնիա են ունենում: Բացի դրանից, բծերը կարող են առաջանալ արյան ցածր ճնշման կամ զարկերակային հիպոթենզիայի, աչքի հիվանդությունների, անեմիայի պատճառով: Դրանք կարող են լինել միգրենից կամ շաքարախտից», – թվարկել է Կալմիկովան:
Անհրաժեշտ է խորհրդակցել թերապևտի հետ, եթե աչքերի առջև ամսական ավելի քան 3-4 անգամ հայտնվում են այդպիսի բծեր, զգուշացրել է նա:
«Եթե նման ախտանիշ հաճախ է ի հայտ գալիս, ամսական երեք-չորս անգամից ավելի, դուք պետք է խորհրդակցեք թերապևտի հետ, անցնեք արյան կլինիկական և կենսաքիմիական անալիզներ, ստուգեք ձեր շաքարի մակարդակը, կատարել գլիկացված հեմոգլոբինի ուսումնասիրություն, ինչպես նաև բրախիոցեֆալ անոթների ուլտրաձայնային հետազոտություն։ Ցանկալի է նաև ԷԿԳ անել»,- խորհուրդ է տվել ռադիոզրուցակիցը։
Որոշակի հետազոտության համար ուղեգիր տալիս թերապևտը հաշվի կառնի հիվանդի տարիքը և գանգատները, նախկին ախտորոշումները, ինչպես նաև այն դեղերի հատկությունները, որոնք տվյալ անձը ընդունում է, ասաց բժիշկը: Հետազոտությունից հետո կարող է անհրաժեշտ լինել խորհրդակցել այլ մասնագետների՝ սրտաբանի, ակնաբույժի կամ նյարդաբանի, ավելացրել է Կալմիկովան։
16:54 11.05.2025
Շրի Լանկայում ավտոբուսը կիրճն է ընկել. կան զոհեր և վիրավորներՇրի Լանկայի կենտրոնում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել, որի հետևանքով 21 մարդ զոհվել է, իսկ 30-ից ավելին վիրավորվել։ Այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը։ «Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել Նուվարա Էլիա-Գամպոլա գլխավոր ճանապարհի կիրճը», – հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը դեռևս պարզված չէ։ Նշվում է, որ պետական տրանսպորտային […] ...
16:46 11.05.2025
Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեինՀայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագծով: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կայացել է մայիսի 9-ին. այն տեղակայված է Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […] ...
16:35 11.05.2025
Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ ԶելենսկիՈւկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ միայն այն դեպքում, եթե Մոսկվան համաձայնվի մայիսի 12-ից Կիևի և մի շարք ԵՄ երկրների կողմից առաջարկվող հրադադարին։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի միկրոբլոգում: «Դրական նշան է, որ ռուսները վերջապես սկսել են մտածել պատերազմը դադարեցնելու մասին: Ամբողջ աշխարհը դրան շատ երկար ժամանակ է սպասում: Եվ ցանկացած […] ...
16:13 11.05.2025
5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլների շրջանում5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սևերո-Կուրիլսկից 39 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժի օջախը գտնվել է 144 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկից 39 կմ հեռավորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չեն հաղորդվել: ...
16:06 11.05.2025
Ուշակով. ՌԴ-ից պատվիրակություն կգնա ՍտամբուլՌուսաստանը Ստամբուլում կայանալիք բանակցություններին կներկայացվի պատվիրակությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Մենք պատվիրակություն կուղարկենք», – պատասխանել է դիվանագետը այն հարցին, թե ով է ներկայացնելու ռուսական կողմը Ստամբուլում կայանալիք բանակցություններում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը բանակցություններում կներկայացնեն դիվանագետներ, թե՞ զինվորականներ, Ուշակովը նշել է. «Դրա մասին կհայտարարվի»։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […] ...
15:56 11.05.2025
Արարատի մարզում բախվել են BMW-ն և ՎԱԶ 2107-ը. վերջինը գլխիվայր շրջվել էՄայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմանում Գինեվետ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Մուշեղ Ե․-ի վարած BMW մակնիշի և 37-ամյա Սոս Խ․-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի […] ...