Մեր գյուղատնտեսության աքիլլեսյան գարշապարներից մեկը խիստ սեզոնայնությունն է. Արթուր Խաչատրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Մեր գյուղատնտեսության աքիլլեսյան գարշապարներից մեկը խիստ սեզոնայնությունն է. Արթուր Խաչատրյան

13:01 31.08.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը պաշտոնավարման ընթացքում ձեռք բերված հաջողություններից առանձնացնում է այն օրենսդրական փոփոխությունը, որով հանդես են եկել, և որը ԱԺ-ն ընդունել է: Այդ փոփոխությունն, ըստ նախարարի, միտված էր Հայաստանում խաղողագործության, կոնյակագործության զարգացմանը, տեղական արտադրողի պաշտպանությանը:

«Վերջապես հնարավորություն ունեցանք կանխելու վատ որակի սպիրտի ներմուծումը, ուղղակի հիշեցնեմ՝ սպիրտի արտադրությունը և կոնյակի արտադրությունը ծանուցման ենթակա գործունեություն են, ծանուցման տուրքը 10 մլն դրամ է, իսկ ներկրումը ծանուցման ենթակա չէր, այսինքն՝ սպիրտ կամ կոնյակ ներկրողը ավելի բարվոք վիճակում էր, քան տեղական արտադրողը: Հիմա մենք բերեցինք նույն օրենսդրական հարթության մեջ, այսինքն՝ սպիրտ ներկրելը և կոնյակ ներկրելը դարձավ ծանուցման ենթակա գործունեություն»,- ասաց նա:

Մյուս կարևոր փաթեթն, ըստ նախարարի, մեծ և փոքր արտադրողների միջև որոշակի հավասարության ներդրումն էր. մինչև 100 հազար լիտր սպիրտի արտադրության համար մի գումար է, հետո ամեն հավելյալ լիտրի համար որոշակի գումար: Խաչատրյանը նաև նշեց, որ ֆիքսել են կոնյակի նվազագույն գները:

«Եթե ֆիքսում ենք նվազագույն գինը, ասենք 3000 դրամ, ցածր հնեցման կոնյակի համար՝ մինչև 3 տարի, ապա և՛ լավը, և՛ վատը եթե մի գնով են վաճառվում, բնականաբար՝ գնորդը նախապատվությունը կտա ավելի լավ որակի կոնյակին. այստեղ կանխավարկածն այն է, որ մեր տեղական արտադրանքի կոնյակը ավելի լավ որակի կլինի, քան անհասկանալի հումքով և տեխնոլոգիայով արտադրված այն գորշ կամ դարչնագույն հեղուկը, որ հաճախ կրում է կոնյակ անունը»,- ասաց նա:

Նախարարը կարևորեց նաև լիզինգային մի ծրագիր: Նա ընդգծեց՝ Հայաստանի գյուղատնտեսության աքիլլեսյան գարշապարներից մեկը խիստ սեզոնայնությունն է. ծիրանի բերքը նախ լինում է Սուրենավանում: Խաչատրյանը հիշեցրեց՝ այս տարի առաջին ծիրանը 1500 դրամով էր շուկայում, քանի որ քիչ էր, հետո Արմավիրի ծիրանը հասավ, որից հետո գինը կարող է իջնել մինչև 200 դրամ, որովհետև եթե այդքանով չվաճառվի, բերքը պահել չեն կարող: Խաչատրյանը հայտնեց, որ նոր ծրագրով խրախուսում են սառնարանների և վերամշակման գործարանների ստեղծումը. եթե սառնարաններում պահեն, սեզոնայնությունը կիջնի, հետո 200 դրամից բարձրանում է արժեքը, և այն ծիրանը, որ համեմատելի չէ Արմավիրի՝ Էջմիածնի ծիրանի հետ, այսօր վաճառվում է շատ ավելի բարձր գնով, քան բարձրորակ շալախ ծիրանը՝ հուլիսին: Եթե ավելանան վերամշակող գործարանները, ապա ըստ նախարարի՝ մարդիկ ստիպված չեն լինի բերքը վաճառել միայն թարմ  մրգի գնորդին, նրանք այլընտրանք կունենան՝ ավելի մեծ քանակությամբ բերք վաճառել վերամշակողներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

11:33 05.07.2025

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

11:15 05.07.2025

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

10:56 05.07.2025

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

10:53 05.07.2025

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

10:48 05.07.2025

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

Ամերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

10:25 05.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

BACK_TO_TOP