16:23 18.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից խմբի կազմում կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու, ինչպես նաև խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելուն հանցակցելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը:
Կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալը, բժշկական կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավարները և բժշկական կենտրոնի այլ աշխատակիցներ օժանդակել են հիշյալ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա. Մ.ի կողմից խարդախությամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 908.047.850 ՀՀ դրամի հափշտակությանը:
Մասնավորապես, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա. Մ.-ն, ՀՀ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության միջև «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» 2014-2017 թթ. կնքված պայմանագրերի շրջանակներում, «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացվող գումարները հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2014թ. սկզբներին, օգտագործելով իր կարգավիճակն ու հեղինակությունը, համաձայնություն է ձեռք բերել բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցների հետ: Ղեկավարելով հանցակիցների գործողությունները՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ն նույն կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալ Թ. Գ.-ին, պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ն. Կ.-ին, իսկ 2016թ. մարտից` նույն ծաոայության ղեկավար Ա. Մ.-ին, նույն ծառայության աշխատակից Ա.Ղ.-ին և ընդհանուր թերապիայի բաժանմունքի վարիչ Կ. Մ-.ին, ինչպես նաև վերջիններիս միջոցով՝ մի շարք բաժանմունքների բուժանձնակազմերին հանձնարարել է բացել կանխարգելիչ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով բժշկական կենտրոնի պոլիկլինիկա դիմած՝ ծրագրի շահառու հանդիսացող անձանց անվամբ ստացիոնար բուժման վերաբերյալ կեղծ հիվանդության պատմագրեր, թե իբր հիշյալ շահառուները բժշկական կենտրոնում, ստացիոնար բուժօգնության շրջանակներում, հիվանդանոցային պայմաններում ստացել են ստացիոնար բուժօգնություն, ենթարկվել գործիքային և լաբորատոր հետազոտությունների:
Աշխատակիցները, կանխարգելիչ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով պոլիկլինիկա դիմած՝ ծրագրի շահառու հանդիսացող անձանց անուններով, 2014թ. մայիսից մինչև 2017թ. սեպտեմբերը, լրացրել են ստացիոնար հետազոտման վերաբերյալ ընդհանուր 4689 կեղծ ուղեգրեր: Վերջիններս բժշկական կենտրոնի ստացիոնարում բացել են նույն քանակի անձանց անուններով հիվանդության կեղծ պատմագրեր, լրացրել «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման» 0001 ձևի թերթիկներ և դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառել շահառուների՝ ստացիոնար բուժում անցնելու, բուժման պլանի, լաբորատոր-գործիքային հետազոտությունների, առկա ախտորոշումների վերաբերյալ: Այնուհետև, հիվանդության պատմագրերի և «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման» 0001 ձևի թերթիկների հիման վրա, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա. Մ.-ի կազմակերպմամբ, Ն. Կ.-ն և Ա. Մ.-ն կազմել, պատրաստել և ՀՀ առողջապահության նախարարությանն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող ակնհայտ կեղծ ամսական կատարողական հաշվետվություններ։ Դրանց հիման վրա ՀՀ առողջապահության նախարարությունը վերոնշյալ ծրագրով ՀՀ պետական բյուջեից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության հաշվեկշռին է փոխանցել 908.047.850 ՀՀ դրամ, որն էլ հափշտակվել է ընկերության նախկին տնօրեն Ա. Մ.-ի կողմից:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալ Թ. Գ.-ին, պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ա. Մ.-ին, նույն ծառայության աշխատակից Ա.Ղ.-ին և ընդհանուր թերապիայի բաժանմունքի վարիչ Կ. Մ-.ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնք համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և 457-րդ հոդվածի 2-րդ մասին:
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու համար:
15:04 15.05.2025
Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն կմշակվի նոր թունելի կառուցման նախագիծԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3449-ARM. Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր. Վարկային համաձայնագրի փոփոխություններ (թիվ 3)» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է՝ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Քոբայր-Բագրատաշենի սահմանային անցակետ 51․74 կմ երկարությամբ կմ 38+450 – կմ 90+191 հատվածի (այսուհետ՝ Ճանապարհահատված) հիմնանորոգում/վերակառուցումը, ինչպես […] ...
14:57 15.05.2025
Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումՄայիսի 14-ին Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սողոմոնի Կղզիների մշտական ներկայացուցիչ Ջեյն Մուգաֆալու Քաբուի Վեատարան ստորագրել են Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ ...
14:51 15.05.2025
Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները կիրականացվեն 1 դեղաչափ սխեմայովԿառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2021-2025 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և իմունականխարգելման ազգային ծրագրի գերակա միջոցառումների ցանկը» պետական ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ կկատարվեն փոփոխություններ: Հաշվի առնելով պատվաստումների կարևորությունը և արդյունավետությունը վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև քաղցկեղի, մասնավորապես՝ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման գործընթացում, Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցում դեռևս 2017 թվականից ներդրվել […] ...
14:47 15.05.2025
Արշակ Չոբանյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում Փարիզի 9-րդ շրջանումՄայիսի 14-ին Փարիզի 9-րդ շրջանի Ժան-Բատիստ Սայ 9 հասցեում բացվեց հուշատախտակ՝ նվիրված հայազգի մտավորական, Ֆրանսիայում Արմենոֆիլ շարժման առաջամարտիկ, բանաստեղծ և գրաքննադատ Արշակ Չոբանյանի հիշատակին։ Երկար տարիներ շարունակ Փարիզի պատմական այս թաղամասում է ապրել Արշակ Չոբանյանը։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Հիշատակի և վետերանների հարցերով […] ...
14:40 15.05.2025
Կապահովվի վարորդական վկայականի ստացման թվայնացման գործընթացըԳործադիրը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերով առաջարկվում է հնարավորություն տալ ՀՀ տարածքում երթևեկել առանց հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի […] ...