14:37 19.10.2023
2023թ․ հոկտեմբերի 16-ին «Ալավերդի բժշկական կենտրոն»-ից ՀՀ ՆԳն ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Աքորի գյուղում՝ տներից մեկի դիմաց, մահացած անձ կա, վերջինս նույն տան բնակիչ 50-ամյա Ա․Ս․-ն է, որի մարմնի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր:
Դեպքի առթիվ 2023թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։ Վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ։
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 16.10.2023թ.՝ ժամը 21:00-ի սահմաններում, Աքորի գյուղի 2-րդ փողոցում երթևեկելիս խափանվել է նույն գյուղի 22-ամյա երիտասարդի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։ Ճանապարհի բանուկ մասում մեքենան կայանելու առիթով վիճաբանություն է առաջացել նշված փողոցով իր անձնական օգտագործման «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել ցանկացող, նույն գյուղի 50-ամյա բնակչի և նշված 22-ամյա երիտասարդի հոր՝ 45-ամյա բնակչի միջև: Դրա ընթացքում, ըստ առկա տվյալների, 50-ամյա տղամարդու կողմից հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, նշված երկու անձինք բռունցքներով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Դեպքին միջամտել է 45-ամյա տղամարդու որդին, ով, «Վազ 2106» ավտոմեքենայի սրահից վերցնելով սուր կտրող առարկա, Ա․Ս․-ին կյանքից զրկելու դիտավորությամբ, երեք անգամ հարվածել է վերջինիս ձախ թիկնային հատվածին, կրծքավանդակի առաջային մակերեսի աջ հատվածին և սպանել նրան, որից հետո դիմել է փախուստի:
Նույն օրը՝ ժամը 01:30-ին, 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել է իրենց տանը և տեղափոխվել ոստիկանության Թումանյանի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Քննիչի որոշմամբ վերջինս ձերբակալվել է՝ վերոնշյալ հանցագործությունը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով։
Քննությամբ պարզվել է, որ դեպքի պահին ինչպես 22-ամյա երիտասարդը, այնպես էլ տուժողը եղել են ալկոհոլի ազդեցության տակ։
Ձեռք բերված փաստերի հիման վրա Աքորի գյուղի 22-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 344-րդ հոդվածի 2-րդ մասով (․․․տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը․․․):
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է, և մեղադրյալը կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
09:31 15.05.2025
Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել ՏրիպոլիումՏրիպոլիում Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած Ազգային համաձայնության կառավարության (GNA) դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Լիբիայի մայրաքաղաքի թաղամասերում։ Այս մասին հայտնում է Libya Press գործակալությունը։ Տրիպոլիի ամենամեծ շրջաններից մեկում՝ Սուք ալ-Ջումաայում, տեղի է ունեցել խոշոր ցույց, որին մասնակցել են չորեքշաբթի գիշերը բռնկված զինված բախումները։ Տասնյակ ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով Դբեյբայի կառավարության հրաժարականը։ Հերթական […] ...
09:26 15.05.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերումԳագարին ԳԲԿ-ն սնող DN100 տրամագծով կողմնատար-գազատարի 0,562 կմ հատվածում նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով մայիսի 15-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 16-ը ժամը 21։00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի, Չկալովկա, Լճաշեն, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների, «Կար-ապ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սեդամի» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում […] ...
09:20 15.05.2025
Իրաքի գեներալ. Բաղդադի արաբական գագաթնաժողովը կանցկացվի առանց պարետային ժամիԲաղդադում պարետային ժամ չի սահմանվի ոչ Արաբական լիգայի 34-րդ գագաթնաժողովից առաջ, ոչ էլ մայիսի 17-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գագաթնաժողովի անվտանգության գերագույն կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ Միկդադ Միրին։ «Մենք հաստատում ենք, որ պարետային ժամ չի լինի ոչ Բաղդադում արաբական գագաթնաժողովից առաջ, ոչ էլ դրա ընթացքում»,- նրա խոսքերն է մեջբերում Իրաքյան լրատվական գործակալությունը։ […] ...
09:16 15.05.2025
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԻրանՄայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից եւ հայտնում, որ այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ: ...
09:10 15.05.2025
Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդԱռնվազն 21 մարդ է զոհվել Մեքսիկայում Կուակնոպալան-Օախակա մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հայտնել է Պուեբլա նահանգի ներքին գործերի նախարար Սամուել Ագիլար Պալան։ «Ըստ առաջին տվյալների՝ վթարի է ենթարկվել երեք մեքենա։ Նախնական արդյունքն այն է, որ 18 մարդ տեղում մահացել է, ևս երեքը՝ հիվանդանոցում։ Մի քանի հոգի վիրավորվել են և գտնվում են բժշկական […] ...
09:00 15.05.2025
Մերձավոր Արևելքը կայուն չի լինի առանց Պաղեստինի խնդրի լուծման․ Եգիպտոսի արտգործնախարարՔանի դեռ Պաղեստինի խնդիրը չի լուծվել, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունություն չի լինի։ Այս մասին Բաղդադում հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին։ Իրաքի մայրաքաղաքում նա մասնակցել է Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը կազմակերպվել էր Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում, որը տեղի կունենա մայիսի 17-ին Բաղդադում, հաղորդում է Իրաքի լրատվական […] ...