Շուրջ 20 միլիոն դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատարի ու ևս 3 անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.81 oC

Շուրջ 20 միլիոն դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատարի ու ևս 3 անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

15:10 19.10.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական համալիր գործողությունների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N զորամասի հրամանատարի պաշտոնը, նույն զորամասի պահեստապետ Վ. Մ.-ի հետ խմբի կազմում, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ի օգտին ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու համար Վ. Ե.-ից պահանջել են ընդհանուր 19 մլն 700 հազար ՀՀ դրամ կաշառք և կատարել առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:

Մասնավորապես՝ 2023 թվականի մարտի 24-ին տեղի ունեցած՝ ՀՀ ՊՆ-ին ներքնազգեստ մատակարարելու գնման ընթացակարգում վերը նշված ՍՊ ընկերությունը ճանաչվել է ընտրված մասնակից, որից հետո հիշյալ ընթացակարգով նախատեսված ավելի քան 70.000 չափաքանակով՝ տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ներքնազգեստների անխոչընդոտ մատակարարումն ապահովելու նպատակով ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ն, նույն բազայի պահեստապետ Վ. Մ.-ի հետ խմբի կազմում, ընկերության տնօրեն Վ. Ե.-ից պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 12.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2022 թվականի ընթացքում Վ. Ե.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ հիշյալ պաշտոնատար անձանց հետ՝ տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող զինվորական վերարկուներն ու ներքնակները պատվիրատուի կողմից անխոչընդոտ ընդունելու վերաբերյալ՝ պարտավորվելով նշված ապօրինի գործողության և հովանավորչության համար վերջինիս տալ 6.500.000 ՀՀ դրամ կաշառք: Պայմանավորվածության համաձայն՝ Վ. Ե.-ն մինչև 2023 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, ինչպես անձամբ, այնպես էլ վերը նշված ընկերության աշխատակից Ռ. Վ.-ի օժանդակությամբ, պայմանավորված կաշառքի գումարը մաս-մաս փոխանցել է ՊՆ պաշտոնյաներին:

Արդյունքում՝ պայմանագրով նախատեսված ապրանքատեսակը մատակարարվել է տեխնիկական բնութագրերին անհամապատասխան՝ առանց պիտակավորման, արդեն իսկ օգտագործված ներքնակների տեսքով, իսկ վերարկուները՝ նախատեսվածից փոքր չափսերով:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի ընթացքում վերը նշված նույն ընկերության կողմից ՀՀ ՊՆ-ին մատակարարվել են սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող 924 զույգ կանացի կոշիկներ, որոնք անխոչընդոտ ընդունելու համար ՊՆ իրային բազայի հրամանատարը պահեստապետ Վ. Մ.-ի հետ խմբի կազմում, ընկերության տնօրենից պահանջել և Ռ. Վ.-ի միջոցով ստացել են 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձինք և ՍՊԸ տնօրենը նպատակադրվել են Ռ. Վ.-ի օժանդակությամբ խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: Մասնավորապես՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընկերության տնօրեն Վ. Ե.-ն իր ստորագրությամբ հաստատել է իրականությանը չհամապատասխանող՝ կեղծ տեղեկություններ պարունակող հաշիվ-ապրանքագիր և այլ փաստաթղթեր, որոնց համաձայն՝ իբր 2023 թվականի հունիսի 7֊ին «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից ՀՀ ՊՆ զորամաս է մատակարարվել 12.900 հատ տաք ներքնաշոր այն դեպքում, երբ մատակարարված ապրանքների փաստացի քանակը եղել է ավելի քան 3000-ով պակաս:

Այնուհետև, ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ն, իր հերթին տեղյակ լինելով վերը նշված փաստաթղթերում առկա կեղծ տեղեկատվության մասին, իր ստորագրությամբ հաստատել է դրանք, որի արդյունքում ՀՀ ՊՆ-ն փաստացի չմատակարարված ավելի քան 3000 հատ ներքնաշորերի համար ընկերությանը փոխանցվել է 7.517.310 ՀՀ դրամ, որն էլ Ռ. Վ.-ի օժանդակությամբ հափշտակվել է ՊՆ պաշտոնատար անձանց և ընկերության տնօրենի կողմից:

Նույն եղանակով Վ. Մ.-ն և Վ. Ե-ն նախաձեռնել են վերը նշված զորամաս մատակարարման ենթակա ձմեռային հագուստի ապրանքատեսականուց 400 լրակազմ չմատակարարելու և դրա դիմաց ստացման ենթակա գումարները հափշտակելու հանցավոր գործընթացը: Մասնավորապես՝ Վ. Ե.-ն դարձյալ ստորագրել է իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր, որոնց համաձայն՝ իբր ընկերության կողմից 2023 թվականի հուլիսի 10֊ին զորամաս է մատակարարվել 3.770 հատ ձմեռային կոստյում, այն դեպքում, երբ մատակարարված ապրանքների փաստացի քանակը եղել է 400-ով պակաս: Արդյունքում՝ փաստացի չմատակարարված 400 ձմեռային կոստյումի համար ՊՆ-ի կողմից ընկերությանը փոխանցվել է 5.013.600 ՀՀ դրամ, սակայն հափշտակությունն ավարտին չի հասցվել Վ. Մ.-ի, Վ. Ե.-ի և Ռ. Վ.-ի կամքից անկախ հանգամանքներով, քանի որ 2023 թվականի հուլիսի 13֊ին վերջիններս ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի և ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից իրականացված համատեղ գործողությունների արդյունքում:

ՀՀ ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ին, զորամասի պահեստապետ Վ. Մ.-ին, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ին և ընկերության աշխատակից Ռ. Վ.-ին մեղադրանքներ են ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, ինչպես նաև կաշառք տալուն օժանդակելու, պաշտոնեական կեղծիք և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: Զորամասի հրամանատարի և պահեստապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ ՍՊԸ տնօրենի նկատմամբ՝ տնային կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադելիա Պետրոսյանը կմասնակցի 2026 թ․Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին

10:14 15.05.2025

Ադելիա Պետրոսյանը կմասնակցի 2026 թ․Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին

Չմշկասահքի միջազգային ֆեդերացիան (ISU) թույլատրել է ռուս գեղասահորդներին չեզոք դրոշի ներքո մասնակցել Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը։ Սեպտեմբերին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք վարկանիշային մրցաշարին չեզոք դրոշի ներքո կմասնակցի նաև Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, 17-ամյա հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը։ Նրա հետ մրցաշարի հիմնական մասնակցի կարգավիճակ է ստացել նաև Պետեր Գումենիկը, իսկ Ալինա Գորբաչևան […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 15-ին

10:07 15.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 15-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․88 դրամ: ...

Իրանը ուրանի հարստացման սահմանափակման համար պայման է դրել

10:00 15.05.2025

Իրանը ուրանի հարստացման սահմանափակման համար պայման է դրել

Թեհրանը պատրաստ կլինի սահմանափակել ուրանի հարստացման մակարդակը և ազատվել բարձր հարստացված ուրանի պաշարներից, եթե ԱՄՆ-ը համաձայնի չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շամխանին։ Նշվում է, որ Թեհրանը նույնպես պատրաստ կլինի միջազգային դիտորդներին թույլ տալ […] ...

Կատարի վարչապետ․ Իսրայելը շահագրգռված չէ Գազայում հրադադարի շուրջ բանակցություններով

09:50 15.05.2025

Կատարի վարչապետ․ Իսրայելը շահագրգռված չէ Գազայում հրադադարի շուրջ բանակցություններով

Իսրայելի հարվածները Գազայի հատվածին ցույց են տալիս հրեական պետության անհետաքրքրությունը հրադադարի հարցում: Այս մասին CNN International-ին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին։ «Սա, ըստ էության, խոսում է բանակցություններ վարելու նկատմամբ հետաքրքրության պակասի մասին։ Մենք համագործակցում ենք երկու կողմերի հետ և հույս ունենք առաջընթացի, բայց ես […] ...

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերին

09:45 15.05.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը մայիսի 26-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ մինչև մայիսի 17-ը։ Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Ազգային ժողովի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով, […] ...

Al Jazeera. 22 մարդ է զոհվել Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով

09:40 15.05.2025

Al Jazeera. 22 մարդ է զոհվել Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով

Գազայի հատվածի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Հինգշաբթի գիշերը իսրայելական ռազմական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Խան Յունիս քաղաքի բնակելի թաղամասերին, որոնք գտնվում են պաղեստինյան անկլավի հարավում։ Արդյունքում, զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը […] ...

BACK_TO_TOP