12:35 20.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2019թ. Նորատուս գյուղի բնակչի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 մեղադրյալի մասով:
2019թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձը իր մոտ ապօրինի գտնվող ինքնաձիգից կրակահերթ էր արձակել Նորատուսի բնակչի՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհով երթևեկող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս մահացել էր, իսկ մեքենայում գտնվող նրա համագյուղացին՝ ստացել մարմնական վնասվածքներ:
Իրականացված քննչական անհրաժեշտ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ։
Մասնավորապես, պարզվել է, որ Երևանի բնակիչներ Հ.Մ-ն և Հ.Դ.-ն քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձի հետ համաձայնության են եկել վրեժխնդրության շարժառիթով 40-ամյա տղամարդու սպանության իրականացման շուրջ։ Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով անհայտ անձը ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել հրազեն հանդիսացող ինքնաձիգ։ Հ.Դ.-ն նրան, որպես հանցագործության կատարման միջոց, Հ.Մ.-ի միջոցով տրամադրել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա, որը Հ.Դ.-ն վերցրել էր Երևան քաղաքի մի բնակչից՝ մեկ այլ անձի վարձույթով տրամադրելու պատրվակով:
Այնուհետև, վարույթով դեռևս չպարզված անձինք նշված ավտոմեքենայով Երևան քաղաքից մեկնել են Գեղարքունիքի մարզ, որտեղ՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհի Նորատուս համայնքի մոտակայքում դարանակալել և սպասել են 40-ամյա տղամարդուն:
Հետո, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելու ընթացքում իրենց վարած ավտոմեքենայով հետևելով վերջինիս՝ ժամը 09․30-ի սահմաններում վազանցել են այն, և անհայտ անձը «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի տանիքի հատվածում առկա դիտանցքից իր մոտ առկա ինքնաձիգից կրակահերթ է արձակել «ՈՒԱԶ»-ի ուղղությամբ։ Արդյունքում 40-ամյա տղամարդուն պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի, իսկ նրա ուղևորին՝ թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Հանցանքի կատարումից հետո անհայտ անձինք վերադարձել են Երևան, որտեղ Հ.Մ.-ն, նախապես խոստացված կերպով օժանդակելով սպանության կատարմանը, «Մերսեդես Բենց»-ի վրա գտնվող կրակոցի արգասիքները վերացնելու նպատակով այն տվել է լվացման:
Բացի այդ, Հ.Դ.-ն ավտոմեքենան լվացել է Երևանի մեկ այլ ավտոլվացման կետում դրա վրա առկա հետքերն իսպառ վերացնելու՝ հանցանքի նախապես խոստացված պարտակում կատարելու նպատակով:
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ Հ.Մ.-ին և Հ.Դ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
Հիշյալ 2 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և նրանց մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով:
Ձեռնարկվում են միջոցառումներ ինչպես սպանությունը կատարած, այնպես էլ դրա կատարմանն օժանդակած այլ անձանց ինքնությունները պարզելու, հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
09:31 15.05.2025
Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել ՏրիպոլիումՏրիպոլիում Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած Ազգային համաձայնության կառավարության (GNA) դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Լիբիայի մայրաքաղաքի թաղամասերում։ Այս մասին հայտնում է Libya Press գործակալությունը։ Տրիպոլիի ամենամեծ շրջաններից մեկում՝ Սուք ալ-Ջումաայում, տեղի է ունեցել խոշոր ցույց, որին մասնակցել են չորեքշաբթի գիշերը բռնկված զինված բախումները։ Տասնյակ ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով Դբեյբայի կառավարության հրաժարականը։ Հերթական […] ...
09:26 15.05.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերումԳագարին ԳԲԿ-ն սնող DN100 տրամագծով կողմնատար-գազատարի 0,562 կմ հատվածում նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով մայիսի 15-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 16-ը ժամը 21։00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի, Չկալովկա, Լճաշեն, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների, «Կար-ապ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սեդամի» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում […] ...
09:20 15.05.2025
Իրաքի գեներալ. Բաղդադի արաբական գագաթնաժողովը կանցկացվի առանց պարետային ժամիԲաղդադում պարետային ժամ չի սահմանվի ոչ Արաբական լիգայի 34-րդ գագաթնաժողովից առաջ, ոչ էլ մայիսի 17-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գագաթնաժողովի անվտանգության գերագույն կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ Միկդադ Միրին։ «Մենք հաստատում ենք, որ պարետային ժամ չի լինի ոչ Բաղդադում արաբական գագաթնաժողովից առաջ, ոչ էլ դրա ընթացքում»,- նրա խոսքերն է մեջբերում Իրաքյան լրատվական գործակալությունը։ […] ...
09:16 15.05.2025
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԻրանՄայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից եւ հայտնում, որ այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ: ...
09:10 15.05.2025
Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդԱռնվազն 21 մարդ է զոհվել Մեքսիկայում Կուակնոպալան-Օախակա մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հայտնել է Պուեբլա նահանգի ներքին գործերի նախարար Սամուել Ագիլար Պալան։ «Ըստ առաջին տվյալների՝ վթարի է ենթարկվել երեք մեքենա։ Նախնական արդյունքն այն է, որ 18 մարդ տեղում մահացել է, ևս երեքը՝ հիվանդանոցում։ Մի քանի հոգի վիրավորվել են և գտնվում են բժշկական […] ...
09:00 15.05.2025
Մերձավոր Արևելքը կայուն չի լինի առանց Պաղեստինի խնդրի լուծման․ Եգիպտոսի արտգործնախարարՔանի դեռ Պաղեստինի խնդիրը չի լուծվել, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունություն չի լինի։ Այս մասին Բաղդադում հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին։ Իրաքի մայրաքաղաքում նա մասնակցել է Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը կազմակերպվել էր Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում, որը տեղի կունենա մայիսի 17-ին Բաղդադում, հաղորդում է Իրաքի լրատվական […] ...