18:12 21.10.2023
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանի հայտարարությունը` հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ «Խաղաղություն երկխոսության միջոցով. տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ համաձայնագրերի ներդրումը վեճերի կանխարգելման և խաղաղ կարգավորման գործում» թեմայով բաց բանավեճում.
«Պարոն նախագահ,
Ես շնորհակալություն եմ հայտնում Բրազիլիայի նախագահությանը այս հանդիպումը հրավիրելու համար և հարգելի բրիֆերներին՝ այսօրվա քննարկմանը իրենց ներդրման համար:
Տարածաշրջանային պայմանավորվածությունները կարող են վճռորոշ դեր խաղալ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում՝ աջակցելով վեճերի խաղաղ կարգավորմանը և կոնֆլիկտային իրավիճակների լուծմանն ու կանխմանը:
Հաճախ նման պայմանավորվածությունները ավելի լավ պատկերացում են տալիս իրենց տարածաշրջաններում հակամարտությունների պատմական համատեքստերի, արմատական պատճառների և բարդությունների մասին. դրանց հասանելիությունն ու մատչելիությունը կարող են ծառայել որպես երկխոսության և միջնորդության ավելի անմիջական և հարմարեցված գործիքներ»,- նշել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։
Որպես օրինակ՝ դեսպանը նշել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես Արցախի հակամարտության կարգավորման համար ՄԱԿ-ի մանդատ ստացած մեխանիզմ:
«Միջազգային հանրության կողմից հավանության արժանացած այս մեխանիզմը լուրջ մարտահրավերի բախվեց, երբ Ադրբեջանը որոշեց 2020 թվականի սեպտեմբերին պատերազմ սկսել համաշխարհային համավարակի պայմաններում՝ կոպտորեն խախտելով 1994 և 1995 թվականների հրադադարի մասին գործող համաձայնագրերն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Չնայած սանձազերծված ռազմական ագրեսիան արդարացնելու Ադրբեջանի ջանքերին, դա իրականում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցություններից հրաժարվելու միտումնավոր որոշման արդյունք էր՝ փոխարենը ընտրելով չհրահրված լայնածավալ բռնություն՝ բազմաթիվ ստուգված հաղորդումներով վայրագությունների մասին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց նկատմամբ»,- նշել է Մարգարյանը։
«Պարոն նախագահ,
«Խաղաղության նոր օրակարգի» վերաբերյալ իր քաղաքականության ամփոփման մեջ Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ «որոշ պետություններ ընդունել են ներկայիս անորոշությունը՝ որպես իրենց ազդեցությունը վերահաստատելու կամ հարկադրանքի միջոցներով երկարաժամկետ վեճերը լուծելու հնարավորություն»։ Դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում։ Մենք հետևողականորեն զգուշացնում ենք ՄԱԿ-ին և հենց այս խորհրդին, որ Ադրբեջանը, խրախուսված անցյալում ուժի կիրառման արդյունքներով, ձգտում է կարգավորել բռնությունն ու ագրեսիան՝ միակողմանի լուծումներ պարտադրելու և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությունը կատարելագործելու համար։
Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերին միտումնավոր խափանեց մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ փաստացիորեն միջնադարյան պաշարման պայմաններ սահմանելով Լեռնային Ղարաբաղի ողջ էթնիկ հայ բնակչության վրա՝ օգտագործելով սովը որպես պատերազմի մեթոդ։
Միայն այն ժամանակ, երբ ԼՂ-ն լիովին հայաթափվեց, Ադրբեջանը թույլ տվեց ՄԱԿ-ին կատարել իր առաջին այցը Լեռնային Ղարաբաղ: Ակնհայտ է, որ միակ նպատակը ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը շահարկելն է՝ փորձելով քողարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների զանգվածային խախտումները, այդ թվում՝ սովի մատնումը, ռմբակոծությունները և բռնի տեղահանումը»,- նշել է Մարգարյանը։
Նա հիշեցրել է նաև Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի բանաձևերը, որոնք խստորեն դատապարտել են Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան՝ քաղաքացիական բնակչությանը վտարելու համար հարկադրանքի միջոցների կիրառումը համարելով մարդկության դեմ հանցագործություն:
21:16 23.05.2025
Սյունիքում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներՍյունիքի մարզում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ: «Հորիզոնի» նկարահանող խումբը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ երկու օր եղել է Սյունիքի մարզում, հետևել շինաշխատանքներին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
21:06 23.05.2025
ՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Տոտենհեմից» մեդալների պակասի համարՈՒԵՖԱ-ն պաշտոնապես ներողություն է խնդրել «Տոտենհեմ» ակումբից 2024/2025 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի եզրափակչի պարգևատրման արարողության ժամանակ մեդալների պակասի համար։ Թիմի ավագ Սոն Հյոն Մինը ու ևս երկու խաղացողներ մեդալ չէին ստացել՝ կազմակերպչական բացթողման պատճառով։ Սոնը գավաթը բարձրացրել էր առանց մեդալի։ «Ցավով նշում ենք, որ պարգևատրման ժամանակ բեմում բավարար մեդալներ չեն եղել՝ խաղացողների թվի անսպասելի անհամապատասխանության պատճառով։ […] ...
20:54 23.05.2025
Փրկարարները գտել են որոնվող քաղաքացունՄայիսի 23-ին, ժամը 15:10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի բնակիչներից մեկն անհետացել է «Եղնիկասար» կոչվող հանդամասում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության […] ...
20:45 23.05.2025
Լավրով. Ռուսաստանը պատրաստ է ներկայացնել կարգավորման փաստաթղթի նախագիծ, ռազմագերիների փոխանակումից հետոՌուսական կողմը պատրաստ կլինի Ուկրաինային ներկայացնել կարգավորման փաստաթղթի նախագիծ, հենց որ ռազմագերիների փոխանակումն ավարտվի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան այժմ ակտիվորեն աշխատում է պայմանավորվածությունների երկրորդ մասի վրա, որը նախատեսում է կողմերից յուրաքանչյուրի կողմից փաստաթղթի նախագծի պատրաստում, որտեղ ուրվագծվում են «կայուն, երկարաժամկետ, համապարփակ կարգավորման համաձայնագրի […] ...
20:34 23.05.2025
ՃՏՊ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՄայիսի 23-ին, ժամը 12:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
20:26 23.05.2025
Փրկարարները եղնիկին դուրս են բերել Այգեշատ գյուղի ջրանցքիցՄայիսի 23-ին, ժամը 15:56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի ջրանցքը եղնիկ է ընկել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից և հանձնել Արմավիր քաղաքի կենդանաբանական այգի։ ...