19:26 23.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվող տղամարդը մահացել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 14:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Մերուժան Մ.-ն իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով Կոշ գյուղում՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին ու քարե պարսպին, ապա մոտ 1,5 մ բարձրությունից առաջ ընթացել և հայտնվել բնակչի տան տարածքում:
Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նրան տեղափոխել են Nissan մակնիշի ավտոմեքենան, որպեսզի շտապ հասցնեն հիվանդանոց:
Մոտ 1 կմ առաջ են ընթացել, ապա նկատել են, որ նա մահացել է և ահազանգել են ոստիկանության Աշտարակի բաժին: Տեղում տարածքը սահմանազատվել է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
23:21 20.05.2025
Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել էՄայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...
23:16 20.05.2025
Ռուբեն Ամորիմն աշխատում է օրական 14 ժամ․ ESPN-ի անդրադարձը«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն աշխատում է օրական 14 ժամ, որպեսզի թիմին դուրս բերի ծանր իրավիճակից, գրում է ESPN-ը: Պորտուգալացին ակումբի մարզաբազա է ժամանում առավոտյան 7-ին: Ամորիմը ակումբը մարզում է 2024 թվականի նոյեմբերից: Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ թիմը 39 միավորով 16-րդ տեղում է: Այդուհանդերձ, «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի եզրափակիչ, […] ...
23:08 20.05.2025
Ի՞նչ կապ ունի Բաքվում 18 տարվա ազատազրկման դատապարտված թալիշ գիտնականը Հայաստանի հետախուզության հետԱդրբեջանում այսօր դատարանը 18 տարվա ազատազրման է դատապարտել թալիշ գիտնական Իգբալ Աբիլովին: Դատախազությունը նրան մեղադրել էր Հայաստանի հատուկ ծառայություններին ծառայություններ մատուցելու մեջ: Ադրբեջանի դատախազությունը փորձել է հիմնավորումներ բերել՝ հղում անելով նրա և հայ գիտնականների միջև քննարկումներին: Թալիշների նկատմամբ բռնաճնշումները, ըստ էության, կապված են նրա հետ, որ ադրբեջանական իշխանությունները վախենում են, որ թալիշների մոտ կարող է […] ...
22:56 20.05.2025
Արարատի մարզի Հայանիստ գյուղում բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն․ կա վիրավորՄայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Հայանիստ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Արման Ա․-ի վարած «BMW» մակնիշի և 46-ամյա Կարեն Մ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդ Կարեն Մ․-ն տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...
22:40 20.05.2025
Ընթացքի մեջ են Հ-22, /Մ-6/-Դսեղ-Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըԸնթացքի մեջ են Հ-22, /Մ-6/-Դսեղ-Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ներկայում հիմնանորոգվող 6.2կմ տեղամասի տարբեր հատվածներում իրականացվում են հողային հանույթի և բուսածածկույթի հեռացման աշխատանքներ։ Կմ0+900-կմ1+800 հատվածում վերականգնվել է ճանապարհի հողայի պաստառը, և սկսվել է ճանապարհի ենթահիմքի՝ ավազակոպճային խառնուրդի տեղադրումը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
22:26 20.05.2025
Ոչինչ որոշված չէ․ Արգենտինացիները՝ ռուսների դեմ ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասինԱրգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան խոսել է Ռուսաստանի թիմի դեմ ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասին, հաղորդում է Sport24-ը: «Այս պահին Ռուսաստանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի թիմերի դեմ խաղերի վերաբերյալ ոչինչ որոշված չէ։ Մեր ֆեդերացիան որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել»,- ասել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի հաղորդակցության բաժնի տնօրեն Նիկոլաս Նովելոն: ...