Քիչ էր մնում՝ Քենեդու սպանությունը բարդեին Սեֆիլյանի վրա. պաշտպան Արայիկ Պապիկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+27.09 oC

Քիչ էր մնում՝ Քենեդու սպանությունը բարդեին Սեֆիլյանի վրա. պաշտպան Արայիկ Պապիկյան

14:59 20.03.2018

«Մարտի 20-ը դարձավ հայ դատավարության պատմության սև էջը: Կգա ժամանակ, երբ քաղաքական իշխանությունը պատասխան կտա այս դատավճռի համար»,- Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նրա բնորոշմամբ՝ «Սեֆիլյանի մեղադրանքում մոռացել էին նշել Քենեդու սպանության հոդվածը, որովհետև մնացած բոլոր հոդվածները այդ նույն ժանրից էին, ֆանտաստիկայի բնույթից: Անձին ուղղակի պետք էր ազատազրկել, այսինքն՝ լռեցնել էր պետք: Ինքը էական և լուրջ վտանգ է ներկայացնում ներկայիս քաղաքական իշխանության համար: Այս վարչախումբն ուղղակի վախենում է Սեֆիլյանի անձից: Վախն այնքան մեծ էր, որ նրան պիտի ձայնազրկեին»,- ասել է պաշտպանը:

Նա վստահեցրել է, որ դիմելու են Վերաքննիչ դատարան դատավճիռը բողոքարկելու համար, բայց դա զուտ «ընթացակարգային ու ձևական բնույթ կկրի»: «Այս պահին հստակ կարող եմ ասել, որ Հայաստանում չկա անկախ դատական համակարգ: Մենք Վերաքննիչ դատարան, հավանաբար, պետք է դիմեինք 10 ամիս առաջ, երբ գործն արդեն առաջին ատյանի դատարանում էր, որովհետև դատավճիռը կանխատեսելի էր: Վերաքննիչ ատյանում պրոցեսը ևս  կանխատեսելի է: Ընդամենը միջազգային ատյան դիմելու համար պետք է պահենք  ընթացակարգը»,- ասել է Պապիկյանը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ազատազրկման: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության

12:47 09.07.2025

Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ եք և Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, որը չի ստացել պետական գրանցում, ապա հարկային մարմին պետք է ներկայացնեք վարձակալության վերաբերյալ հայտարարություն՝ գույքը փաստացի վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում: Վարձակալությունը դադարեցնելուց հետո ևս անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։ Այնուհետև […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի Բրյուս

12:39 09.07.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի Բրյուս

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։ «Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»,-ասել է Բրյուսը։ Ավելի վաղ […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

12:35 09.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների: […] ...

Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկը

12:26 09.07.2025

Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկը

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը ամենաշատը աջակցում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները։ Ուկրաինայում անդամակցության մեծ հույս կա։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։ «Մենք հենց նոր հարցում անցկացրեցինք այն մասին, թե ինչպես են անդամ պետությունները աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և Ուկրաինան 14 անդամ պետությունների շարքում ամենատարածված թեկնածու երկիրն է», – […] ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:18 09.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

12:10 09.07.2025

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...

BACK_TO_TOP